
Ճապոնիայի վարչապետը Կիմ Չեն Ունի հետ հանդիպելու ցանկություն է հայտնել

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հայտարարել է ԿԺԴՀ-ի ղեկավար Կիմ Չեն Ունի հետ առանց նախապայմանների հանդիպում կազմակերպելու ցանկության մասին։
«Կցանկանայի փորձել Կորեայի Աշխատանքային կուսակցության նախագահ Կիմ Չեն Ունի հետ հանդիպում ունենալ առանց պայմանների եւ անմիջական սրտաբաց բանակցություններ անցկացնել»,- ասել է վարչապետը «Սանքեյ» թերթին տված հարցազրույցում:
Նա նշել է, որ միջոցառումը կարեւոր կլիներ Ճապոնիայի եւ ԿԺԴՀ-ի միջեւ առկա անվստահությունը հաղթահարելու տեսակետից:
Միեւնույն ժամանակ Աբեն հիշատակել է այն ճապոնացիների խնդիրը, որոնք ավելի վաղ առեւանգվել են ԿԺԴՀ-ի հատուկ ծառայությունների կողմից: Նա հիշեցրել է, որ 2000-ական թվականներին Հյուսիսային Կորեայից հինգ ճապոնացիների հայրենիք վերադառնալուց հետո առեւանգվածների խնդրի լուծման առումով հետագա առաջընթաց չի դիտվում:
Պաշտոնական տվյալների համաձայն, ԿԺԴՀ-ն առեւանգել է Ճապոնիայի 17 քաղաքացիների: Նրանցից միայն հինգն են երկիր վերադարձել 2002 թվականին: Ինչպես հայտարարել են Փենյանում, մնացած ութ հոգին մահացել են, իսկ չորսը երբեք մուտք չեն գործել ԿԺԴՀ: Սակայն Ճապոնիան մահվան ապացույցներն անհամոզիչ է համարում եւ շարունակում է պահանջել բոլոր պատանդների հանձնումը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: