Բաժիններ՝

Բռնցքամարտիկները նախապատրաստվում են առաջիկա միջազգային մրցաշարերին

Հայաստանի բռնցքամարտի հավաքականը շարունակում է ուսումնամարզական հավաքը՝ նախապատրաստվելով առաջիկա միջազգային մրցաշարերին:

Մայիսի 7-ից հայաստանցի բռնցքամարտիկները մրցաշարերի կմասնակցեն Խաբարովսկում եւ Սանկտ-Պետերբուրգում: Հավաքականի գլխավոր մարզիչ Ռուդիկ Մկրտչյանի գլխավորությամբ Սանկտ-Պետերբուրգ կմեկնի 6 բռնցքամարտիկ։ Ահա նրանք. 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյան, 56 կգ քաշային Ժորժիկ Մարության, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկով, 75 կգ քաշային Արման Դարչինյան, 91 կգ քաշային Հենրիկ Սարգսյան և գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյան: Սանկտ-Պետերբուրգ կմեկնի նաև մարզիչ Կարեն Ղազարյանը:

Հավաքականի անդամ եւս 7 բռնցքամարտիկ կմասնակցի Խաբարովսկում կայանալիք միջազգային մրցաշարին: Հավաքականի 2-րդ մարզիչ Վահան Ադիլխանյանի գլխավորությամբ մրցավայր կմեկնեն 52 կգ քաշային Վահե Բադալյանը, 57 կգ քաշային Էրիկ Պետրոսյանը, 63 կգ քաշայիններ Սամվել Մելիքյանն ու Նարեկ Հովհաննիսյանը, 69 կգ քաշային Կորյուն Աստոյանը, 75 կգ քաշային Վախթանգ Հարությունյանն ու 81 կգ քաշային Արտյոմ Գալստյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031