Մեքսիկայում Պոպոկատեպետլ հրաբուխը մայիսի 22-ի երեկոյան մինչեւ 3,5 կիլոմետր բարձրությամբ մոխրասյուն է արտանետել:
Forbes հանդեսը ներկայացրել է ռուսաստանցի միլիարդատերերի ամենահարուստ ժառանգորդների վարկանիշը:
Panasonic ճապոնական կորպորացիան հայտարարել է Huawei-ի հետ առեւտրական բոլոր գործառնությունների դադարեցման մասին այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի առեւտրի նախարարությունը չինական այդ ընկերությունը ներառեց սեւ ցուցակում
ԱՄՆ-ի Չիկագո քաղաքի (Իլինոյսի նահանգ) կենդանաբանական այգում արեւելյան սեւ ռնգեղջյուր է լույս աշխարհ եկել:
Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները:
Մայիսի 24-ին հանրապետության դպրոցներում «Վերջին զանգի» ավանդական արարողությունն է:
Իրականում, սակայն, այս աճպարարությունը հետևանքն է այն աղաղակող կեղծարարության, որի մասին 168.am-ը դեռևս 2019թ. փետրվար ամսին էր բարձրաձայնել։ Խոսքը 2018թ. հարկային մուտքերի թերակատարման ու դրանք կեղծիքներով լրացնելու մասին էր։
Էրեբունու դեպքերի մասով Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի և ևս երեք անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է:
ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը վերջին զանգի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել շրջանավարտներին։
Հալեպում տասը տարվա ընդմիջումից հետո առաջին անգամ բացվել է գիշերային տոնավաճառը, հատուկ այդ առիթով քաղաքում միացրել են շատրվանները եւ հրավառություն կազմակերպել։
«Մարդկանց արգելված չի երազելու իրավունքը, անվերջ կարող են պատրանքների մեջ ընկնել։ Մեր կուսակցության մեջ նման մոտեցում չկա ընդհանրապես. մեզ մոտ իշխում է բազմակարծությունը, մեկի մյուսի կարծիքը հարգելու սովորությունը։ Հստակ երևում է, որ այդ ինֆորմացիան շրջանառության մեջ դնողներն ինչ-որ բանից անհանգստացած են, տվայտանքների մեջ են և չեն տիրապետում Սահմանադրության էն նորմին, որ պատգամավորը չի կարող հետապնդվել իր արտահայտած կարծիքի համար. իրենք օրենքներն էլ չգիտեն»։
Պատգամավորը տեղյակ չէ նաև, թե ընտրություններից հետո այս ժամանակաշրջանում իրավապահները քննե՞լ են արդյոք որևէ գործ դավադիրների վերաբերյալ, և ինչո՞ւ որևէ մեկի դեմ պետական դավաճանության հոդվածով գործ չի հարուցվել, կամ ձերբակալվածներ չկան. «Ես, ճիշտն ասած, տեղեկություն չունեմ, դա ԱԱԾ-ից կամ ՀՔԾ-ից պետք է ճշտեք»:
Euroactiv-ի «Եվրոպայի խորհուրդը զգուշացնում է Հայաստանին դատարանների մուտքերն արգելափակելու ծրագրի համար» խորագրով հոդվածում մեջբերվում է ոչ միայն ԵԽԽՎ համազեկուցողների հայտարարությունը, այլև Եվրոպական միության զեկույցը Հայաստանի իրադարձությունների ու ՀՀ-ԵՄ հարաբերությունների վերաբերյալ 2018 թվականի հունիսից 2019 թվականի մայիսն ընկած ժամանակահատվածի համար։
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մայիսի 23-ին ընդունել է Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (ԳԶՄՀ /IFAD) Մերձավոր Արևելքի, Կենտրոնական Ասիայի, Հյուսիսային Աֆրիկայի և Եվրոպայի երկրների տարածաշրջանային տնօրեն Խալիդա Բուզարի գլխավորած պատվիրակությանը:
Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) պատգամավոր Ջանան Քաֆթանջըօղլուի վերաբերյալ մի քանի հոդվածների հիման վրա մեղադրական եզրակացություն է կազմվել։
«Եթե դավադիր պատերազմի մասին հայտարարությունը սոսկ կասկած է կամ վարկած, այլ ոչ թե բացահայտում, ապա այն մեծագույն նվեր էր Ադրբեջանին։ Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ոմանք իշխանություն են ստացել և չգիտեն, թե դրա հետ ինչ անեն, և անում են՝ ինչ խելքներին փչի»,- շեշտեց Ա. Ռուստամյանը։
Կյանքի 96-րդ տարում վախճանվել է բրիտանացի կին գրող եւ նկարիչ Ջուդիթ Քերը, որը «Վագրը, որը եկել է թեյ խմելու» նկարազարդ մանկական գրքի հեղինակն է:
«Այս դրվագը շատերի զայրույթն էր առաջացրել, քանի որ հանրահավաքային կրքեր բորբոքելու և մարդկանց մոտ սուր էմոցիաներ արթնացնելու համար «Իմ քայլ»-ականները կիրառել են բազմաթիվ հնարքներ և կեղծ տեղեկություններ շրջանառել։
ՀՀ գլխավոր դատախազությունը պարզաբանում է տարածել Ռոբերտ Քոչարյանի գործով ներկայացրած վերաքննիչ բողոքի վերաբերյալ։
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը մայիսի 22-ին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ պահանջելով քրեական գործ հարուցել կամ կաշառք տալու-ստանալու, կամ իր նկատմամբ սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ։
Առաջիկա ամռանը «Ռեալը» կարող է 600 մլն եվրո ծախսել տրանսֆերների վրա: Այս մասին Թվիթերում հայտնում է Le Parisien-ը:
«Բոլորս ականատես եղանք մեկ այլ սարսափելի բանի՝ դավադիրներ, որ ուզում են պատերազմ սկսել, հող տալ ու մեղքը բարդել իշխանությունների վրա: Ներողություն, պատերազմ ո՞վ կարող է սկսել՝ բանակը, սահմանում կանգնած զորամիավորումը, հետևաբար՝ դավադիրն ո՞վ է, բանա՞կը, զինվո՞րը, գեներա՞լը: Ո՞վ էր ապրիլին դավադիր հարձակվում՝ թշնամին: Հիմա իշխանությունները հարձակվող թշնամուն տեղափոխում են Հայաստան»,- նշեց Գեղամ Մանուկյանը:
ՀՀ ԱԳՆ աշխատակիցների համար մայիսի 23-ին դասախոսությամբ հանդես է եկել ֆրանսահայ քաղաքագետ, զինված ընդհարումների փորձագետ Ժերար Շալիանը՝ «Ինչո՞ւ Վիետնամի պատերազմից հետո ոչ կանոնավոր պատերազմներում չեն գրանցվել հաղթանակներ» թեմայով։
Հանրապետության բոլոր դպրոցներում մայիսի 24-ին հնչելու է վերջին զանգը, և աշակերտների տոնը անվտանգ ու առանց պատահարների անցկացնելուն պատրաստվում է նաև ոստիկանությունը:
«Փաշինյանը կարող է մեղադրվել նաև պետական հեղաշրջման մեջ, եթե փոխվի Փաշինյանի քաղաքական կարգավիճակը: Այսինքն՝ նա փաստորեն անում է այն, ինչում մեղադրում է իր քաղաքական ընդդիմախոսներին, մասնավորապես՝ Քոչարյանին։ Դա շատ լուրջ քաղաքական հարված էր Փաշինյանին»։
Ամերիկյան CNN հեռուստաընկերությունը երկու անգլիական ակումբներին՝ «Արսենալին» և «Չելսիին» առաջարկում է բոյկոտել Բաքվում կայանալիք Եվրոպայի լիգայի եզրափակիչը: Աղբյուրը նշում է, որ դա բոլոր ազգությունների նկատմամբ հարգանքի բացառիկ դրսևորում կլինի:
«Հեռախոսային, փողոցային արդարադատություն, ներքին թշնամիների փնտրտուք, ընդդիմադիրներին՝ բորենիներ, շակալներ և սողուներ անվանելով, և ամենասարսափելին՝ թշնամիների փնտրտուք Արցախում։ Սիրելի երիտասարդ քաղաքական «գործիչներ», մի՞թե դժվար է գիտակցել, որ յուրաքանչյուր պետության ռազմավարական ռեսուրսը սեփական ժողովրդի բարոյահոգեբանական մթնոլորտն է»:
Ազատության հրապարակում տեղի է ունենում ՀՅԴ հանրահավաքը, որտեղ մասնակիցները ներկայացնում են առկա իրավիճակից դուրս գալու ելքերի վերաբերյալ իրենց մոտեցումներն ու տեսակետները։ Այն կրում է «Զարգանալու ենք չզիջելով՝ լրջացե՛ք» խորագիրը։
Հայաստանում շարունակվում են գրանցվել բույսերից թունավորման դեպքեր։