
Եվրահանձնաժողովն ԱՄՆ-ից հեղուկացված բնական գազի մատակարարումների ռեկորդային աճ է արձանագրել

ԱՄՆ-ից Եվրամիությանը հեղուկացված բնական գազի (ՀԲԳ) մատակարարումների ծավալը 2018 թվականի հուլիսից ի վեր հասել է 10,4 միլիարդ խորանարդ մետրի՝ ավելանալով 272 տոկոսով: Այդ մասին հայտնել է Politico թերթի եվրոպական հրատարակությունը՝ վկայակոչելով Եվրահանձնաժողովի (ԵՀ) տվյալները:
ԵՀ-ի տվյալներով՝ 2019 թվականի մարտին արձանագրվել է Եվրամիությանն ամերիկյան հեղուկացված բնական գազի մատակարարումների ռեկորդային ծավալ՝ ավելի քան 1,4 միլիարդ խորանարդ մետր: ԱՄՆ-ը Եվրամիության անդամ երկրների հեղուկացված բնական գազի՝ կարեւորությամբ երրորդ մատակարարն է, Միացյալ Նահանգներին բաժին է ընկնում միացյալ Եվրոպայի հեղուկացված գազի շուկայի 12,6 տոկոսը: ՀԲԳ-ի միագումար արտահանման կառուցվածքում ԵՄ-ին ԱՄՆ-ի մատակարարումները կազմում են 35 տոկոս, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: