SpaceX ընկերության ղեկավար Իլոն Մասքը Twitter-ի իր էջում հայտնել է, որ այն բոլոր 60 արբանյակները, որոնք Falcon 9 կրող հրթիռի կողմից հաջողությամբ ուղեծիր են դուրս բերվել, միացել են Համացանցին:
Ականատեսներին հաջողվել էնկարահանել պատկառելի չափերի հողմաձագարն ԱՄՆ-ի Տեխասի նահանգի Լիփսքոմբի օկրուգում:
Քնարիկ Ասատրյանը պատմում է, որ իր ամուսինը դարձել էր ծխախոտի գերին և օրական մեկ-երկու տուփ ծխելը սովորական էր. «Կենսակերպի էր վերածվել այդ ամենը, ու նա չէր կարողանում ոչ մի կերպ ձերբազատվել: Իրավիճակը փոխվեց, երբ ծնվեց մեր առաջնեկը»:
Ինչպես հաղորդում է Marca-ն, «Սևիլիայի» գլխավոր մարզչի նոր թեկնածուն է Խուան Լոպետեգին, ով 2018թ. Աշխարհի առաջնության նախօրեին հեռացվեց Իսպանիայի հավաքականից՝ «Ռեալի» հետ պայմանագիր ստորագրելու պատճառով, իսկ մադրիդյան ակումբից հեռացվեց ոչ բավարար արդյունքների պատճառով:
The Fire Phone-ի և Echo-ի, AlexaAudio Assistant-ի և Lab126-ի ինժեներները միասին աշխատում են դեռևս չներկայացված և չբացահայտված տեխնոլոգիայով:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է դպրոցականի կողմից համադասարանցուն դանակահարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Վ. Հակոբյանի խոսքով՝ դատավորները թիրախավորվեցին, քանի որ պետք է այդ որոշման համար մեղավորներ լինեին։ Ինչ վերաբերում է ակցիաներին, ապա նա ասաց, որ «դրսում այն մի օր կարող է օգտագործվել Հայաստանի դեմ», քանի որ ոչ ժողովրդավարական գործողություններ էին. «Պետք է բարեփոխումներ անցկացնել, այլ հարց է՝ ինչ գործիքակազամով»։
Ուռճացված մի վիճակ կա, իբրև թե շատ անհաջող է վիճակը։ Այս մասին լրագրողներին հայտնեց քաղաքագետ Լևոն Շիրինյանը՝ նկատելով, որ այդ վիճակը վիզուալ է և որոշ լրատվամիջոցների պատճառով է ստեղծվում։ Քաղաքագետն այդուհանդերձ չհերքեց, որ նոր իշխանությունը սխալներ ունի. «Հեղափոխությանը նոր շնչառություն է պետք»։
Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր, ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) քրդամետ կուսակցության անդամ Կարո Փայլանը խստորեն քննադատել է թուրքական պետական հեռուստաընկերությանը (TRT):
Բրիտանական Independent պարբերականը ծավալուն հոդված է հրապարակել Հենրիխ Մխիթարյանի՝ Բաքու չմեկնելու, Եվրոպա լիգայի եզրափակչին չմասնակցելու, Արցախյան պատերազմի և հակամարտության կարգավորման վերաբերյալ:
Այս թիվը պայմանավորված է նրանով, որ որոշ երկրներում գործող օպերատորներն ունեն բջջային կապի իրենց առանձնահատկությունները, իսկ Չինաստանի դեպքում պատրաստվում է սմարթֆոնի 2 SIM քարտ ունեցող տարբերակ:
Սոցցանցերում օրերս հայտնված Գյումրու շուկայում վաճառվող, բայց վաճառքի ոչ ենթակա ՊՆ մակնշմամբ օճառներով լուսանկարների դեպքի վերաբերյալ Պաշտպանության նախարարությունն ուսումնասիրություն և ծառայողական քննություն կանցկացնի։
Թուրքիայի սահմանադրական դատարանը նախորդ տարիներին երկրի իշխանությունների ու տարբեր դատարանների՝ Պոլսի հայոց պատրիարքի ընտրությունները խոչընդոտելը հայերի կրոնական ազատությունների խախտում է որակել:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Գայանե Մարկոսյանը նշանակվել է Լոռու մարզպետի տեղակալ:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը մայիսի 24-ին, ժամը 10:28-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նորքի 1-ին նրբանցքի տներից մեկում:
«Հիմա 14.000 եվրոն ձեռքներս եկել ենք՝ չգիտենք, թե ինչեր են խոսում: Ես չեմ հասկանում՝ կարո՞ղ ա՝ դրամապանակ են գտել»,- մեզ հետ զրույցում ասացին առևտրականները:
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մայիսի 24-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության «Վոենտորգ» բաժնետիրական ընկերության պատվիրակությանը` գլխավոր տնօրեն Վլադիմիր Պավլովի գլխավորությամբ:
ԱՄՆ-ի Ֆլորիդայի նահանգի իշխանություններն ի կատար են ածել մահվան դատավճիռը սերիական մարդասպան Ռոբերտ «Բոբբի» Ջո Լոնգի նկատմամբ, որն իրեն մեղավոր է ճանաչել 1984 թականին ութ կանանց նկատմամբ դատաստան տեսնելու մեջ:
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ ցավում է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից Թերեզա Մեյի պաշտոնից հեռանալու համար:
ՀՀ ԶՈւ պարենային ծառայությունում սննդի տեսականին ավելի է մեծացել և արդեն ներառում է նաև տարբեր տեսակի արագ պատրաստվող ապուրներ, լավաշ, մեղր, մուրաբա, կարամելային կոնֆետներ և այլն:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա պետությունների և կառույցների հավատարմագրված դեսպանների հետ:
Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռեգիլոնը խոսել է իր ապագայի և մադրիդյան ակումբի մասին՝ հաջորդ մրցաշրջանում:
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմինե Ալեքսանյանը մայիսի 13-19-ն ԱՄՆ Հարավային Կալիֆորնիայի hամալսարանի Հայագիտության ինստիտուտի կողմից կազմակերպված «Նորարար Հայաստան» (Innovate Armenia) փառատոնին մասնակցելու հրավերով գտնվում էր Կալիֆորնիայում։
Ժանգաջուր` մաքուր ջրի փոխարեն: Ախուրյանի բժշկական կենտրոնում 20 տարի շարունակ կեղտոտ ջուր է հոսել:
Արցախի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը մայիսի 24-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին ՍԴ դատավորներ և աշխատակազմի ղեկավարը:
ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարիել դե Սարնեզի հետ:
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մայիսի 24-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության վարչապետի Առևտրի և ներդրումների հարցերով հանձնակատար, խորհրդարանական Մարկ Փրիթչարդին:
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տրամադրած տվյալների հիման վրա Վիճակագրության պետական կոմիտեն օրերս հրապարակեց հետհեղափոխական Հայաստանի առաջին կրթական վիճակագրությունը։
«Ասում են՝ այդ փաթեթն ուղարկել են Կառավարություն, լավ են արել, որ ուղարկել են, ուզում են՝ Սպիտակ տուն, Եվրամիություն կամ այլ տեղ ուղարկեն, բայց մենք պետք է ստանանք նախագծի հաստատման պատասխանը։ Կառավարությանը մեկ ամիս առաջ նամակ ենք գրել, բայց պատասխան չկա»։
Ֆրանսիայի Լիոն քաղաքի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 8 մարդ է տուժել: