Պլանային աշխատանքներով պայմանավորված, մայիսի 22-ին ժամը 10.00-22.00-ը կդադարեցվի Սիսիան քաղաքի ջրամատակարարումը:
Երկրի մակերեւույթի գերբարձր հստակությամբ տեսագրությունը հաջողվել է ստանալ եգիպտական EgyptSat-A արբանյակի շնորհիվ, որն ստեղծել է Ռուսաստանի «էներգիա» կորպորացիան։
«Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ցանկանում է, որ թիմը գլխավորի «Նապոլիի» մարզիչ Կարլո Անչելոտին:
Հայաստանում օգտատերերի 8,2%-ը 2019 թվականի առաջին եռամսյակում ենթարկվել է ֆիշինգային գրոհների։ Նույն ցուցանիշը գրանցվել է Ադրբեջանում, իսկ Վրաստանում նման գրոհների ենթարկվել է օգտատերերի 14,76%-ը, և այդ ցուցանիշով երկիրն աշխարհում գրավել է 10-րդ տեղը։ Այս մասին են վկայում «Կասպերսկի Լաբորատորիա»-ի տվյալները։
Ավստրալիայի Քվինսլենդի նահանգի բնակչուհի Քելի Փերենը հնգամյա դստեր լուսանկարում չարորակ ուռուցքի նշան է նկատել:
«Ասել, որ ղարաբաղցիները կարող են սադրել պատերազմ ու տարածքներ հանձնել, չի կարելի, նրանք դա երբեք թույլ չեն տա։ Եթե Ղարաբաղը քո տարածքը չէ, ինչո՞ւ ես նկատողություն անում ԼՂՀ նախագահին։ Եթե դա դիտարկվում է հայկական տարածք, ուրեմն այլ կերպ է պետք գործել»։
Չինաստանի Չժենչժոու քաղաքում՝ Հենանի նահանգի վարչական կենտրոնում, հայտնվել է Չինաստանում մետրոպոլիտենի՝ 5G նորագույն սերնդի ցանցով առաջին ուղեգիծը:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեի դիմանկարները երկրի պետական հաստատություններում ավելի հաճախ են հանդիպում, քան մյուս ժողովրդավարական երկրներում:
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ավարտվել է շրջանառությունն արգելված առանձնապես խոշոր չափերի՝ թունավոր նյութեր պարունակող բույսեր աճեցնելու և առանց իրացնելու նպատակի ապօրինի ձեռք բերելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
«Բայց ախր ապրիլյան պատերազմի բացահայտումն Ազգային ժողովի խնդիրը չէ։ Մենք ունենք իրավապահ մարմիններ, և եթե իրավապահ մարմիններն ամեն անգամ լինեն իրենց դիրքում, շատ դեպքերում պետք էլ չի լինի նման հանձնաժողովներ ստեղծելը և քննելը։ Այլապես իրենք ինչի՞ համար են ծառայում»։
Եվրոպական միությունը դատաիրավական համակարգի մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ մայիսի 20-ի հայտարարությունը համարում է բարեփոխումներ իրականացնելու ամուր հանձնառություն:
Հայաստանում եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին վստահ է, որ հայ ժողովուրդը մեծապես գնահատում է ԵՄ-ի կողմից երկրում իրականացվող ծրագրերը:
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 1996թ. ծնված երիտասարդին՝ ակնհայտ տասնվեց տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություն ունենալուն, սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրելու համար:
Ավստրիայի Կարինեթիայի երկրամասի Ալմդորֆ բնակավայրում մայիսի 17-ին կայացած միջազգային փորձագիտական հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության (ՀԱԳՄ) խորհրդական, տնտեսական գիտությունների թեկնածու Էդուարդ Փանոյանը: Նա ելույթ է ունեցել տարածաշրջանային տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարների ու խնդիրների վերաբերյալ զեկույցով, որում առանցքային տեղ է հատկացվել արևմտյան երկրների ընկերությունների առևտրատնտեսական կապերի և ներդրումների համար Հայաստանի նոր դերին ու հնարավորություններին՝ նկատի ունենալով Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միության անդամակցությունը, Եվրամիության հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի առկայությունը, ինչպես նաև Իրանի հետ ազատ առևտրի գոտի ստեղծելու հանգամանքները:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դատարանների մուտքերն արգելափակելու կոչին հաջորդել էր ուղերձը, որտեղ նա խոսել էր «դատական համակարգում վիրահատական միջամտություններ իրականացնելու» մասին: Նա ընդգծել էր նաև անցումային արդարադատության անհրաժեշտության մասին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Անահիտ Հախումյանն ազատվել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից:
ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնում ուսումնասիրվում են նախորդ տարիներին ՀՀ պաշտպանության նախարարության կարիքների համար նյութական միջոցների գնման համապատասխանությունը օրենսդրության պահանջներին՝ այդ թվում նաև ձեռբերված միջոցների անհրաժեշտության և կիրառելության տեսանկյունից:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 10.1-րդ կետի իմաստով քրեական գործի վարույթը կասեցնելու մասին դատարանի որոշումը հանդիսանում է գործն ըստ էության չլուծող դատական ակտ:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, սույն թվականի մայիսի 22-ին ժամը 10.00-18:00-ն կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի` Պարոնյան 2-15, Մաշտոցի 3, Իսրայելյան 28, 30 համարների և Լեո փողոցի ջրամատակարարումը:
Փաստաբան, սահմանադրագետ Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Քիչ առաջ «Բլոգնյուզ» կայքի խմբագիր Կոնստանտին Տեր-Նակալյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել, որով հայտնում էր, որ իրենց տանում են ոստիկանական բաժանմունք այն բանի համար, թե իբր ոստիկանությունը ահազանգ է ստացել, որ «Ադեկվադները» հասարակական կարգ են խախտել։
Հայտնի բրիտանացի լրագրող և հեռուստահաղորդավար Պիրս Մորգանն անդրադարձել է Եվրոպայի լիգայի եզրափակիչը Բաքվում անցկացնելու հետ կապված խնդիրներին:
«Հասարակությունը ևս հոգնում է այդ շարունակական հեղափոխական զարգացումներից ու գաղափարներից։ Հեղափոխությունը ծառայեց իր նպատակին՝ իշխանություն փոխվեց, դա պետք է ավարտել և նորմալ աշխատանք սկսել»,- ասաց նա։
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը 2019 թվականի մայիսի 28-ից մինչև հունիսի 2-ը կգործուղվի Կանադա՝ Օտտավա:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 22-ին ժամը 10։00-ից մինչև մայիսի 23-ը ժամը 10։00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի Աճանան, Սյունիք գյուղերի, Նորաշենիկի մայրուղու, Գործարանային փողոցի, Սպանդարյան 4-րդ նրբանցքի ջրամատակարարումը։
Ֆուտբոլային ռուս հայտնի մեկնաբան Վասիլի Ուտկինն իր հիասթափությունն է հայտնել Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակից և հրաժարվել մեկնել Բաքու՝ Եվրոպայի լիգայի եզրափակիչ «Արսենալ»-«Չելսի»-ի հանդիպմանը ներկա գտնվելու համար:
«Սասնա ծռերն» այս ավտոերթի մասին խոսում էին վաղուց: Սա կոչվում է միասնության ավտոերթ, որովհետև հենց նպատակը 1919 թվականի մայիսի 28-ին Միասնական Հայաստանի հռչակման 100-ամյակի առիթով է»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով «Սասնա ծռեր» կուսակցության կողմից մայիսի 25-28-ը դեպի Արցախ միասնության ավտոերթ նախաձեռնելու մասին՝ ասաց դիվանագետ Արա Պապյանը:
Գավառ քաղաքում մայիսի 21-ի կեսօրին տեղացած հորդ կարկուտը երեկոյան ժամը 20-ի դրությամբ շարունակում է հաստ շերտով նստած մնալ մայթերին ու տնամերձ հողամասերում:
Ռուսական «Россия-1» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» ծրագրի հերթական թողարկման ժամանակ հաղորդավարը պատասխանել է ուկրաինացի քաղաքագետ Վլադիմիր Կովտունի հայտարարությանը, թե «Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին»: