Բաժիններ՝

Մադուրոյի կառավարության հետ Վենեսուելայի ընդդիմության բանակցությունները կարող էին հաջողությամբ պսակվել. WP

Վենեսուելական ընդդիմության գաղտնի բանակցությունները նախագահ Նիկոլաս Մադուրոյի կառավարության հետ, որոնք սկսվել էին երկու ամիս առաջ, կարող էին հաջողությամբ պսակվել: Մայիսի 1-ին այս մասին հայտնել է The Washington Post (WP) թերթը՝ վկայակոչելով Սպիտակ տան աղբյուրներ։ Նրանց կարծիքով՝ ընդդիմությունը «մշակել էր» իշխանությունից Մադուրոյի հեռացման «բավականին ընդգրկուն պլան»:

Մասնավորապես, շարունակում է հրատարակությունը, այն գաղտնի բանակցություններ է վարել կառավարության ներկայացուցիչների հետ, բայց Միացյալ Նահանգներն անմիջական մասնակցություն չի ունեցել դրանց: «Մենք գիտեինք շուրջ երկու ամիս առաջ սկսված ջանքերի մասին,- նշել է թերթի աղբյուրը:- Կային ժամանակներ, երբ դրանք լուրջ էին թվում, իսկ երբեմն՝ ոչ այնքան լուրջ»:

Նրա խոսքով՝ «վերջին մի քանի շաբաթվա ընթացքում պարզ էր, որ նրանք համաձայնության են հասնում» հանրապետության պաշտպանության նախարար Վլադիմիր Պադրինո Լոպեսի հետ՝ Գերագույն դատարանի ղեկավարի եւ նախագահի պահպանության ծառայության պետի հետ մեկտեղ, որպեսզի նրանք «անցնեն մյուս կողմը»: Խուան Գուայդոյին պետության ղեկավար չճանաչելով՝ Պադրինոն եւ մյուսները, պարզաբանում է The Washington Post-ը, պատրաստ էին ստորագրելու այն փաստաթղթերը, «որոնք հասատում էին իրենց լոյալությունը Վենեսուելայի Սահմանադրությանը, որի համաձայն՝ ընդդիմության կողմից վերահսկվող Ազգային ասամբլեան (խորհրդարանը) Մադուրոյի վերընտրվելը հայտարարել է անօրինական»:

Դրա փոխարեն վենեսուելացի պաշտոնատար անձինք նոր կառավարությունում պահպանում էին իրենց պաշտոնները: Իսկ նրանց, ովքեր կցանկանային հեռանալ հանրապետությունից, Միացյալ Նահանգները տալիս էր «կողմնակի երաշխիքներ», որ դեմ չի լինի դրան, եւ «նույնիսկ, գուցե» թույլատրի արտասահմանում գտնվող ակտիվներից օգտվելու հնարավորություն: Սակայն ապրիլի 30-ին Պադրինոն ուղիղ եթերում հայտարարեց հանրապետության զինված ուժերին, Մադուրոյին հավատարմության մասին մի խումբ զինվորականների ապստամբությունից հետո, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս