Ցանցում հայտնվել է տեսանյութ, որում ցուցադրված Է, թե Նյու Յորքում ուղղաթիռն ինչպես է ընկնում Հուդզոն գետը:
The Rolling Stones բրիտանական ռոք-խմբի ֆրոնտմեն Միք Ջագերը կրակոտ պար է ցուցադրել եւ այն զետեղել իր Instagram-օգտահաշվում։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 17-ի ժամը 10.00- 24.00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի՝ Նազարբեկյան, Գ-1 թաղամասերի, Սիլիկյան հին խճուղու, Հ 2 հեռուսատընկերության վարչական շենքը, Պրոֆալ ՍՊԸ-ի վարչական շենքի և հարակից բաժանորդների ջրամատակարարումը:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2019 թվականի մայիսի 17-ից Երևան քաղաքի Մոսկովյան և Սպենդիարյան փողոցների խաչմերուկում երթևեկության նկատմամբ վերահսկողությունը կիրականացվի տեսանկարահանող սարքերի միջոցով:
Լրագրող Մայքլ Վուլֆի «Պաշարում. Թրամփը կրակի ներքո» (Siege: Trump Under Fire) նոր գիրքը, որը նվիրված է ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի գործունեությանը, վաճառքի կհանվի հունիսի 4-ին:
Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվի Ցուցահանդեսային կենտրոնում մայիսի 16-ին մեկնարկեց «Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը, որին մասնակցում է 18 երկիր:
Անցումային արդարադատության կիրառելիության մասին հետհեղափոխական Հայաստանում բազմիցս է խոսվել։ Հաճախ նաև կասկածի տակ է դրվում անցումային արդարադատության նպատակահարմարության հարցը։
Էյֆելյան աշտարակի գետնախարսխի մոտ կազմակերպված բեմում տեղի է ունեցել էլեկտրոնային երաժշտության համերգ աշտարակի 130-ամյակի առթիվ, որը նշվում է այս տարի:
Մայիսի 16-ին` ժամը 18:07-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Մուշ-2 թաղամասի թիվ 69 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Չնայած շատ է խոսվում տիեզերք մշտապես մaարդ ուղարկելու հնարավորության մասին, պետք է նկատել, որ տիեզերքում մեր օրերում միաժամանակ լինում է առավելագույնը 3 տիեզերագնաց։ Սակայն Տիեզերական միջազգային կայանում նրանց վերջերս միացան եւս երկուսը՝ ռոբոտ սարքավորումները։
Ավստրիայի պատգամավորները ձայների մեծամասնությամբ պաշտպանել են կրոնական մոտիվներով գլխաշորեր կրելու արգելքը տարրական դպրոցում:
Վերջին մեկ տարում բանկերի վարկային պորտֆելի աճի գրեթե կեսը բաժին է ընկել սպառողական վարկերին։ Ապրիլի 1-ի դրությամբ դրանք հասել են 744 մլրդ դրամի։ Այն կազմում է բանկային վարկերի ավելի քան 25 տոկոսը։ Միայն անցած մեկ տարում դրանք ավելացել են 196 մլրդ դրամով կամ գրեթե 36 տոկոսով։
Հյուսիսային Կորեայում դիտվում է 1982 թվականից ի վեր առավել սաստիկ երաշտը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը մայիսի 16-ին, ժամը 17:13-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի թիվ 87 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ` քաղաքացին վրաերթի է ենթարկվել. անհրաժեշտ է օգնություն:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակած 50.000 ավելացած աշխատատուժի թեման շարունակում է մնալ բուռն քննարկումների առարկա քաղաքական ուժերի, տնտեսագետների շրջանում:
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վանաձորի պետական բժշկական քոլեջի տնօրենը մի շարք չարաշահումներ է կատարել:
ՀՀ Վարչական դատարանը երեկ վարույթ ընդունեց Կառավարությունում պաշտոնանկ արված Հայկ Այվազյանի հայցը՝ ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի: Նշենք, որ սա բացառիկ դեպք է, երբ երկրի ղեկավարին աշխատանքից ազատման իր ստորագրած հրամանի համար պաշտոնանկ արված անձը կանգնեցնում է դատարանի առաջ:
Վենեսուելայի կառավարության և ընդդիմության միջև բարձր մակարդակի բանակցություններ են տեղի են ունեցել Նորվեգիայում:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով արդեն չորրորդ օրն ընթացող՝ խափանման միջոցի հարցի քննությունն ավարտվեց:
«Նիկոլը լրջագույն խնդիր ունի, որ «ժող ջանը» կողքը լինի: Այսօր արդեն «ժող ջան»-ին «Գելափն» է ապահովում: «Ժող ջանն» այսօր հիսուն տարվա կոստյումով է ու դատարկ ստամոքսով՝ ի տարբերություն քեզ, ոնց տեսնում ենք՝ լավ լցվում ես»,- ասաց ԱԱԾ նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանը՝ հիշեցնելով «Գելափի» հրապարակած վերջին հարցումները, ըստ որի՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձնական ռեյտինգը 70 տոկոս է։
Մադրիդի «Ռեալի» կազմի գրեթե կեսն ամռանը կփոփոխվի. Զինեդին Զիդանը մտադիր է երկու ուղղություններով տրանսֆերներ իրականացնել:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը մայիսի 16-ին, ժամը 14:42-ին ահազանգ է ստացել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի կենտրոնական բանկի դիմացի անտառում ծուխ է նկատվում:
«Դարի դատավարություն» ներկայացվող՝ մարտի 1-ի գործի դատական քննության առաջին իսկ օրվանից մեկը մյուսի հետևից ի հայտ են գալիս շոկային hանգամանքներ, դեռևս՝ միայն խափանման միջոցի ընտրությանն առնչվող, որոնք վկայում են նախաքննության միակողմանիության մասին: Ներկայացված փաստերն արդեն իսկ ստվերում են գործի քննության իրավական ողջ գործընթացը:
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը մայիսի 16-ին Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն այցի ընթացքում Պեկինում հանդիպել է Կանանց համաչինական ֆեդերացիայի քարտուղարության անդամների հետ:
Լրագրող և գրող Օրհան Յավուզը ardvinden.com կայքում ահազանգում է Արդվինի հայկական եկեղեցու պղծման մասին։
«Այաքսի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը, ով այս ամռանը տեղափոխվելու է «Բարսելոնա»՝ 75 մլն եվրոյի դիմաց, խոսել է կատալոնական ակումբի մասին:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ իրականացվող գործընթացը զարհուրելի է, Հայաստանի նորագույն պատմության մեր աչքի առջև ամոթալի դարձող էջերից մեկը»:
Հարցին, թե հնչում են համեմատություններ Վրաստանում Վարդերի հեղափոխությունից հետո ամերիկյան աջակցության աննախադեպ ծավալների և ՀՀ-ում տեղի ունեցած զարգացումներից հետո աջակցության ծավալների միջև, որքանո՞վ են այդ համեմատությունները տեղին, նա պատասխանեց, որ պատահականորեն չի նշում հարաբերությունների քաղաքական մակարդակի մասին։
Ուկրաինայի բնակիչները կարծում են, որ պետության նորընտիր ղեկավար Վլադիմիր Զելենսկու առաջնահերթ խնդիրները պետք է դառնան պատգամավորներին եւ նախագահին անձեռնմխելիությունից զրկելը, ինչպես նաեւ ՌԴ-ի եւ Դոնբասի չվերահսկվող տարածքների հետ ուղղակի երկխոսություն սկսելը:
ՀՀ և ՌԴ գլխավոր դատախազությունների ներկայացուցիչների մասնակցությամբ մայիսի 16-ին Երևանում տեղի է ունեցել «Հանձնման և քրեական գործերով իրավական օգնության ցուցաբերման բնագավառում համագործակցության գործնական հիմնահարցերը, հանցագործությունների արդյունքում ստացված ակտիվների հայտնաբերման, առգրավման, բռնագրավման և արտերկրից վերադարձման ուղղությամբ Հայաստանի և Ռուսաստանի դատախազությունների աշխատանքային փորձի փոխանակում» թեմայով սեմինարը: