Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կարդացի ԱԺ աշխատակազմի ներկայիս ղեկավարի 3 օրում կազմած պատասխանը, որը հրապարակվել է տեղակալ օրիորդի անվամբ»:
Նշված հատվածում տրանսպորտային միջոցների երթևեկության առավելագույն թույլատրելի արագությունը կսահմանվի 40կմ/ժ
«Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մեկնաբանել է իր ադապտացիան իտալական ակումբում:
Աշխարհի կենտրոնական բանկերն այս տարվա առաջին եռամսյակում գերազանցել են ոսկու գնումների ցուցանիշով վերջին վեց տարվա ռեկորդը:
ԱՄՆ-ի ռրազմածովային ուժերը պատրաստել են նոր ընթացակարգեր, որոնք կանոնակարգում են զինծառայողների կողմից չճանաչված թռչող օբյեկտների (ՉԹՕ) դիտարկման դեպքերի վերաբերյալ տեղեկատվության հավաքումն ու վերլուծությունը:
«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն խոսել է իր թիմի՝ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ դուրս գալու հնարավորության մասին:
Կառավարությունն ակնկալում է այս տարվա պետական բյուջեի եկամուտները գերակատարել 40 մլրդ դրամով։ Ոչինչ, որ այն շատ հեռու է մինչև վարչապետ դառնալը բյուջեն 30 տոկոս ավելացնելու՝ Նիկոլ Փաշինյանի ժամանակին տված խոստումից, այլև այնպիսին չէ, ինչպիսին փորձ է արվում ներկայացնել։
Մայիսի 1-ին, ժամը 04.10-ին, ոստիկանության Արտաշատի բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «ձախ թուլակողային շրջանի ծակած-կտրած վերք, աջ դաստակի կտրած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 34-ամյա մի տղամարդ։
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սիրելի ընկերներ, ուրախ եմ տեղեկացնելու, որ ՀՀ Սահմանադրական դատարանը քննության է ընդունել իմ դիմումը, որը վերաբերում է Սահմանադրությանը Հարկային օրենսգրքի 416-րդ հոդվածի 1-5.1-րդ մասերի համապատասխանությունը վիճարկելուն»:
Ինչպես հաղորդում է Sky Sports-ը, «Ռեյնջերսի» գլխավոր մարզիչ Սթիվեն Ջերարդը Շոտլանդիայի առաջնությունում առաջ է անցել իր գործընկերներից՝ դառնալով ապրիլ ամսվա լավագույն մարզիչը:
Ղազախստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը երկրի պատմության մեջ առաջին անգամ նախագահական ընտրությունների համար պայքարում որպես թեկնածու է գրանցել կնոջ:
ՀՀ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի նկատմամբ, որքան ժամանակ է, միջազգային հետախուզում է հայտարարվել: Մամուլում հրապարակումներ եղան այն մասին, որ Հարությունյանը գործով անցնող իր համախոհներից մեկի հետ գտնվում է Թուրքիայում, սակայն նրա պաշտպան Կարեն Հակոբյանն այդ տեղեկությունները բամբասանք էր որակել։
Մայիսի 3-ին, ոստիկանության Էրեբունու քրեական հետախույզները, ծառայության ընթացքում շրջագայություն կատարելիս, Էրեբունի փողոցում տեղադրված վճարահաշվարկային տերմինալի մոտ նկատել են դիմակավորված երկու անձի, որոնք տեսնելով ոստիկանության ծառայողներին՝ դիմել են փախուստի:
Գրոսմայստերները բաց նամակ են հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Ռաֆայել Վահանյանի դպրոցի տնօրենի մրցույթի վերաբերյալ:
ԱՄՆ ներկայացուցիչ թենիսիստ Սերենա Ուիլյամսը կմասնակցի Հռոմի WTA միջազգային մրցաշարին:
«ԼՂ հակամարտության գոտում պատերազմի սպառնալիքը կա մշտապես, և լայնածավալ բախումներ կարող են լինել ցանկացած պահի, քանի որ կողմերն իրական պրոցեսի, որը կուղեկցվի զիջումներով և արդյունքում՝ կարգավորմամբ, պատրաստ չեն»:
Գյումրու Սուրեն Մատնիշյանի անվան փողոցի բնակիչներն ահազանգել են «Այսօր» լրատվականին՝ փողոցի անմխիթար վիճակի բողոքով:
«Իմ տպավորությամբ՝ սա քրեական գործի հետ չառնչվող ինչ-որ հայտարարություն է առնվազն այնքանով, ինչքանով…։ Եթե ինչ-որ պարզաբանում կլինի, թե քրեական գործի հետ է առնչվում, խնդրեմ, կպարզաբանենք, բայց այստեղ էլ հարց կառաջանա, թե Սաֆարյանին որտեղի՞ց ընդհանրապես գործի նյութ»,- ասաց Օրբելյանը ու տեղեկացրեց, որ իրենց հայտնի չէ, որ գործում 7 էջ ՀՀ-ում գտնվող գույքերի ցուցակ լինի։
ԿԺԴՀ-ի ավելի քան 10 մլն բնակիչ հայտնվել է մի իրավիճակում, որը ՄԱԿ-ում բնութագրում են որպես «պարենային անվտանգության բացակայություն»:
Ազգային ժողովում «ցեմենտային» կրքերը շարունակում են բորբոքվել: Նախօրեին խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին գրություն է ուղարկել՝ նրան հիշեցնելով, որ ԱԺ պատգամավորն իրավունք չունի զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, և պահանջելով պարզաբանումներ Ծառուկյանի հայտարարությունների կապակցությամբ:
ԱՀ նախագահ Բակո Սահակյանի մոտ կառավարության անդամների և ՀՀ Կենտրոնական բանկի ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցած հանդիպումը նվիրված էր Արցախի տնտեսության մեջ բանկային համակարգի ներգրավվածությանը:
Մայիս 4-ին՝ ժամը 16:05-ի սահմանում, ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, 1998թ. ծնված Ագանիկ Գառնիկի Զորոգլյանը:
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ, պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արամ Ավագյանի գոտու պաշտպանության մենամարտը կկայանան մայիսի 4-ին:
Հայաստանի և Ղազախստանի հարաբերությունները շարունակում են զարգանալ նույնքան կայուն, որքան եղել են նախորդ տարիների ընթացքում:
Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը Twitter միկրոբլոգում դատապարտել է ամերիկյան դեսպանատան՝ Թուրքիայի մամուլի ազատության վերաբերյալ արած հայտարարությունը։
«Մարդիկ կռիվ էի տալիս, որ իրենց ընդունեն Կառավարությունում, խոսեն ավտոբուս արտադրելու վերաբերյալ: Ավտոբուս, որի առկայության դեպքում մարդիկ կկարողանան 100 դրամով երթևեկել, բայց մեր իշխանությունները չընդունեցին, քաղաքապետը չընդունեց»:
Իսրայելի ամենահին ընկերություններից մեկը՝ 1948թ. հիմնված «Harsa»-ն, մտադիր է իր գործարանը տեղափոխել Թուրքիա: Ավելի քան կես դար Բիր Շևա քաղաքում գործող ընկերությունը պատրաստվում է նաև աշխատանքից հեռացնել իր 115 աշխատակիցներին:
Ապրիլի 2-ին, ժամը 09.10-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ ապրիլի 1-ի ժամը 21.00-ից ապրիլի 2-ի ժամը 08.30-ն ընկած ժամանակահատվածում, տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են Հակոբյան փողոցում գտնվող բանջարեղենի կրպակի դուռը և դրամարկղից գողացել 151.000 դրամ:
Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ ապրիլի 24-ին Ռումինիայի խորհրդարանի հայազգի պատգամավորները` հայ-ռումինական բարեկամության խորհրդարանական խմբի ղեկավար, Ռումինիայի Հայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանը, ազգային փոքրամասնությունների խմբի ղեկավար Վարուժան Փամբուկչյանը և իշխող PSD կուսակցությունը ներկայացնող Էդվարդ Լուչիան Սիմիոնը, Ռումինիայի խորհրդարանում հանդես են եկել քաղաքական հայտարարությամբ:
Նրա կարծիքով՝ կինոնախագծի կրած մեծ վնասն այն մարդկանց մեղքով է, որոնք այսօր կառավարում են կինոն և չեն արտադրել լիամետրաժ ֆիլմեր և ընդհանրապես չգիտեն՝ ինչ բան է կինոարտադրությունը։