
Վիճաբանություն Արշակունյաց պողոտայում

Ապրիլի 29-ին զանգվածային լրատվության միջոցներում «Կրկին վիճաբանություն ու քաշքշոց Արշակունյաց պողոտայի ավտոճանապարհին» վերտառությամբ տեսանյութ էր տարածվել, որի ուսումնասիրությամբ ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները պարզել են, որ ապրիլի 29-ին, ժամը 15.00-ին, Արշակունյաց պողոտայի 30 շենքի մոտի կանգառում ձայնային ազդանշան տալու համար 1991 թ. ծնված Ռուդիկ Հ.-ն և նրա ընկեր Անդրանիկ Հ.-ն վիճաբանության և քաշքշուկի մեջ են մտել թիվ 15 երթուղու «Բոգդան» մակնիշի ավտոբուսի վարորդ, 1982 թ. ծնված Վարազդատ Ա.-ի հետ:
Ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ ապրիլի 30-ին, ժամը 17.30-ին, 3 քաղաքացիներն էլ ներկայացել են ոստիկանության Շենգավիթի բաժին և տվել բացատրություններ:
Նախապատրաստվում են նյութեր: