
Բավարար քանակով ջրային պաշարներ են կուտակվել և ապրիլ-հունիսին ջրի խնդիր հանրապետությունում չի լինի. Ֆելիքս Ցոլակյան

Այսօր կառավարության նիստում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը զեկուցեց, որ բավարար քանակով ջրային պաշարներ են կուտակվել և ապրիլ-հունիսին ջրի խնդիր հանրապետությունում չի լինի:
«Բոլոր տեղերում ունենք ջրային պաշարներ, և այս տարվա առանձնահատկությունն այն է, որ ջարմբարները լցվելու պրոցեսը դեռ կանգնած չի»,- իր հերթին արձանագրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ըստ նրա՝ իրենց խնդիրն է՝ ջուրը ճշգրիտ հասցնել գյուղացիներին:
Ֆ.Ցոլակյանը նկատեց, որ անցած տարի այս սեզոնին Սևանից արդեն ջուր էին բաց թողնում: