ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթին:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, կինոյի մեծ վարպետ Արտավազդ Փելեշյանին:
ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման, Շիրակի մարզային վարչությունների և Մուշի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Գյումրու թիվ 38 հիմնակարգ դպրոցի նախկին տնօրենը ապօրինություններ է թույլ տվել:
«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը մտադիր է մրցաշրջանի ավարտից հետո փոխել ակումբային գրանցումը:
Երևան քաղաքի պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների ընդունելությունը 2019-2020 ուսումնական տարվանից իրականացվելու է բացառապես առցանց գրանցման տարբերակով:
«Դուք միայն նախարարությունում ունեցած ստաժս եք նկատել, մինչ այդ ես համ ԾԻԳ-ի ղեկավար եմ եղել, համ էլ ծրագրի համակարգման խորհրդի ղեկավար եմ աշխատել, իրականում ունեցել եմ աշխատողներ և ստորաբաժանումներ, կառավարել եմ նրանց, էնպես որ, ստեժս հերիքացնում ա, դա միանշանակ ա»
ՀՀ կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանից հետաքրքրվեց, թե արդյո՞ք աղբահանության վիճակը Երևանում կրիտիկական է, քանի որ դրա հետ կապված կան բազմաթիվ ահազանգեր։
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան իր կարծիքն է հայտնել Չեմպիոնների լիգայի ¼ եզրափակչի՝ «Տոտենհեմի» հետ խաղի մասին (4:4՝ ընդհանուր դիմակայությունում):
Պարզվել է նաև, որ երեք անչափահասներն էլ սեռական հարաբերություն ունեցել են 16 տարին լրանալուց հետո: Ուստի՝ երեք դեպքում էլ բացակայում են ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածի հատկանիշները:
Ոստիկանության կողմից ձերբակալված Extinction Rebellion հասարարական կազմակերպության ակտիվիստների թիվը բողոքի ակցիաների ոչ լրիվ չորս օրվա ընթացքում, որոնք Լոնդոնի փողոցներում անցկացվել են շրջակա միջավայրի աղտոտման դեմ, զգալիորեն գերազանցել է 400-ը:
Պետական վերահսկողական ծառայության պետի նախկին տեղակալ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը հերքում է, որ ՊՎԾ աշխատակիցների հանդեպ քննվող քրեական գործը վերաբերում է իր պաշտոնավարման ժամանակաշրջանին:
Կառավարության որոշմամբ սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիներ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2018 թվականի ձմեռային զորակոչից տարկետում կստանան:
Այսօր կեսօրից հետո Արտաշատի խճուղու «Սպայկա» ընկերության մոտ գտնվող գերեզմանատանը հայտնաբերել են տղամարդու դի։ Ոստիկանները պարզել են մահացածի ինքնությունը, նա Նորագավիթի բնակիչ Գևորգ Այվազյանն է եղել, որին հարազատները մեկ օր է՝ փնտրում էին։
ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ապրիլի 12-ին դրական եզրակացություն ստացավ պետական տուրքի և «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը, որը պաշտպանում է տեղական ցեմենտ արտադրող ընկերությունների շահերը։
Ինչպես առավոտյան հայտարարել էր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, այսօր Ազգային ժողով եկան երկու անձնավորություն՝ ցեմենտի խնդրով: Ի թիվս այլ հանդիպումների, նրանք քննարկում ունեցան նաև «Իմ քայլը» պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հայկ Սարգսյանի հետ:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պատվո մեդալներով է պարգեւատրել հրշեջներին, որոնք խիզախություն ցուցաբերեցին Փարիզի Աստվածամոր տաճարում մոլեգնող հրդեհը մարելիս:
վՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ 1983թ. ծնված տղամարդու մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ:
«Իրավական տեսանկյունից պետական տուրք սահմանել ցեմենտի ներմուծման համար՝ դա ուղղակի անընդունելի է, որովհետև նմանատիպ իրավական ռեժիմ չի կարող գոյություն ունենալ: Հարց կարող է առաջանալ՝ ներմուծման ժամանակ պետությունն ի՞նչ ծառայություն է մատուցում տնտեսվարող սուբյեկտին կամ ներմուծողին, որ դրա դիմաց էլ գանձում է 22.000 դրամ պետական տուրք»
Այսօր` ժամը 13-ի սահմաններում, շտաբուժօգնության ավտոմեքենայով «Գյումրի» բժշկական կենտրոն է տեղափոխվել է 2002 թվականին ծնված երիտասարդ՝ աջ ազդրային շրջանի կտրած-ծակած վերքով:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ:
Ապրիլի 18-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է հրթիռահրետանային ստորաբաժանումների կրակային պլանային վարժանքներ անցկացնելու մասին:
Ռուսաստանի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն ապրիլի 18-ին վերընտրվել է Անկախ պետությունների համագործակցության Միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի (ԱՊՀ-ի ՄԽՎ) նախագահ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձեռք բերել անշարժ գույք «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարաններ» ծրագրի շրջանակներում հիփոթեքային վարկավորման նոր բարելավված պայմաններով: Այժմ բնակարան գնելը Երեւանում եւ մարզերում՝ ավելի հեշտ է ու շահավետ.
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Փարիզ կատարած աշխատանքային այցի ընթացքում հարցազրույց է տվել ֆրանսիական «Լը Ֆիգարո» պարբերականին:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մոտ ժամանակներս հանդիպում կունենա ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունի հետ:
ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակն արձագանքել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի՝ Մոսկվայում ՀՀ ԱԳ նախարարի հետ հանդիպումից հետո արված հայտարարություններին:
«Գաջ» ՓԲԸ-ն մեղադրել է ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար, գործարար Գագիկ Ծառուկյանին պատկանող «ԱրարատՑեմենտ» գործարանին՝ մրցակից ընկերություններին շանտաժով շուկայից դուրս մղելու համար:
Առողջապահության նախարարությունն ապրիլի 17-ին տեղեկություն է ստացել, որ ապրիլի 16-ին աղիքային վարակիչ հիվանդություններին բնորոշ գանգատներով (լուծ, բարձր ջերմություն, սրտխառնոց, փսխում) Բերդի բժշկական կենտրոն է դիմել Տավուշի մարզի Նավուր համայնքի 2 բնակիչ:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին առաջարկել է ետ կանչել ՏՄՊՊՀ նախագահի պաշտոնում Գեղամ Գևորգյանի թեկնածությունը: Այս մասին Է. Մարուքյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում:
Իվետա Տոնոյանի խոսքով՝ վարչապետի հետ քաղաքական ուժի ղեկավարի՝ շուրջ 1 ժամ տևած հանդիպումը ծավալվել է կառուցողական մթնոլորտում, իսկ թե ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել, չմեկնաբանեց: