Բաժիններ՝

«Սա դաժան էր». Գվարդիոլան՝  Չեմպիոնների լիգայի մասին

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան իր կարծիքն է հայտնել Չեմպիոնների լիգայի ¼ եզրափակչի՝ «Տոտենհեմի» հետ խաղի մասին (4:4՝ ընդհանուր դիմակայությունում):

«Սա դաժան էր: Բայց կա այն, ինչ կա: Սա պետք է ընդունեք: Խաղի մեկնարկից 20 րոպե անց մենք 3:2 հաշվով հաղթում էինք, երկրորդ կեսում մենք շատ շանսեր ունեցանք  և խփեցինք մեզ անհրաժեշտ գոլերը: Ցավոք, վատ ավարտվեց ամեն ինչ: Շնորհավորում ենք «Տոտենհեմին», հաջողություն կիսաեզրափակիչում:

Ես աջակցում եմ VAR-ին, բայց միայն մեկ դրվագում: Ակնհայտ էր, որ Ֆերնանդո Լյորենտեն ձեռքով խփեց գնդակը: Թերևս, մրցավարական տեսանկյունից` ձեռքով խաղ չկար:

Ստերլինգի չեղարկված գո՞լը: Ես դիտեցի ամբողջ դրվագը: Վերևում մարդիկ որոշեցին, որ դա խաղից դուրս էր: Մենք առաջին խաղակեսում չխփեցինք 11 մետրանոցը, բայց ես հպարտ եմ իմ ֆուտբոլիստներով և մեր երկրպագուներով:

Ես երբեք չեմ տեսել նման աջակցություն բոլոր ժամանակներում, բայց ֆուտբոլն անկանխատեսելի բան է:

Մենք ունենք բազմաթիվ հանդիպումներ առաջնությունում և Անգլիայի Գավաթի եզրափակիչում: Այսօր դժվար է մեզ համար, վաղը դժվար կլինի, բայց վաղը չէ մյուս օրը մենք պատրաստ կլինենք»,- ասել է Գվարդիոլան՝ BBC Radio 5-ի հետ զրույցում:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս