Կառավարությունը զինծառայությունից տարկետում տվեց 13 ֆուտբոլիստի
Կառավարության որոշմամբ սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիներ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2018 թվականի ձմեռային զորակոչից տարկետում կստանան:
Մասնավորապես, շարքային կազմի պարտադիր զինծառայության 2018-ի ձմեռային զորակոչից մինչև 2019-ի ձմեռային զորակոչը տարկետում տրվեց սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող 13 ֆուտբոլիստների, որոնք մինչև 19 տարեկանների ՀՀ հավաքականի անդամ են:
Այդ ֆուտբոլիստներն են՝
Արթուր Մնացականի Միրոյան
Ֆելիքս Անդրանիկի Խաչատրյան
Դավիթ Գագիկի Գրիգորյան
Արսեն Կամոյի Սարգսյան
Էրիկ Արամի Մելիքսեթյան
Գեղամ Սիմոնի Սիմոնյան
Արթուր Արայի Միսկիրիջյան
Դանիել Արթուրի Պետոյան
Հարություն Աբրահամի Հարությունյան
Սարգիս Գագիկի Սարգսյան
Անդրանիկ Ռոմանի Բաղրամյան
Էդիկ Գագիկի Կիրակոսյան
Էդգար Գուրգենի Ենգիբարյան
Որոշման համար հիմք է հանդիսացել այն հանգամանքը, որ 2019 թվականին ՀՀ-ում անցկացվելու է ֆուտբոլի մինչև 19 տարեկանների Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլը, որը բացառիկ մարզական միջոցառում է: