«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության ամենամյա զեկույցում Հայաստանը մամուլի ազատության ցուցանիշով շուրջ 180 երկրների շարքում 61-րդն է։ 2019թ. սանդղակում Հայաստանն առաջընթաց է գրանցել 19 կետով՝ տարածաշրջանում մամուլի ազատության ինդեքսով զիջելով միայն Վրաստանին։
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Ռիո Ֆերդինանդը կարծիք է հայտնել Չեմպիոնների լիգայի 1/2 եզրափակչում «Լիվերպուլի» և «Բարսելոնայի» հանդիպման մասին:
Ապրիլի 17-ին՝ ժամը 13:45-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, զննության են ենթարկել կալանավորված անձ Մ. Ն.-ի անվամբ քաղաքացի Կ. Ջ.-ի կողմից բերված հանձնուքը:
Հանրապետությունում կամ նրա առանձին տարածքներում թռչնի մսի իրացման ցանցերում վտանգավոր թռչնի մսի և ձվի հայտնաբերման և դրանց իրացումը կասեցնելու նպատակով՝ ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հրամանով սկսվել է անասնահամաճարակային մշտադիտարկում:
Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մանրիկյանը Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանից, ով Երևանում աղբահանության նպատակով գնումների գործընթացի հետ կապված մամուլի ասուլիս էր հրավիրել, հետաքրքրվեց, թե ինչո՞ւ հայտարարված մրցույթի մասին, բացի իշխող «Իմ քայլը» խմբակցությունից, ընդդիմադիր խմբակցությունները տեղյակ չեն։
«Քաղաքացու օրվան» նվիրված միջոցառումների անցկացման համար ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից կտրամադրվի 124 մլն դրամ:
Ֆրանսիայի աշխատանքի նախարարության ղեկավար Մյուրիել Պենիկոն ապրիլի 18-ին հայտարարել է «Ֆրանսիայի կառույց» կոչվող նախագծի գործարկման մասին՝ երիտասարդ մասնագետներին Փարիզի Աստվածամոր տաճարի վերակառուցմանը ներգրավելու համար, որը տուժել է հրդեհից:
ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը վստահեցնում է, որ քրեակատարողական հիմնարկներում հանձնուքների քանակի շոշափելի նվազում կա, ինչը պայմանավորված է սննդի որակի բարելավմամբ: Այդ մասին Զեյնալյանն ասաց Կառավարության նիստում:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի հետ:
Այսօր՝ ապրիլի 18-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։40-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 և ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Արտաշատի խճուղու՝ «Սպայկա» ընկերության դիմաց գտնվող գերեզմատանը տղամարդու դի կա։
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Կառավարության այսօրվա նիստում անդրադառնալով աղբահանության հետ կապված խնդիրներին՝ նշեց, որ ի սկզբանե նախատեսված է եղել, որ Երևանում պետք է լինի երկու օպերատոր։
Ապրիլի 18-ին, ժամը 11:27-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ ապրիլի 17-ին տեղացած հորդառատ անձրևից Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Հաղթանակի պողոտայի տներից մեկի (չբնակեցված) ճակատային հատվածից և նկուղից տեղի է ունեցել փլուզում. անհրաժետ է փրկարարների օգնություն:
Փարիզի Աստվածամոր տաճարին պատուհասած աղետը, ինչ խոսք, ուղղակի ցնցեց ողջ հայ ժողովրդին: Այդ թվում Վեոլիա ջուր ընկերության աշխատակազմին:
Օդի ջերմաստիճանը 20-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով։
Քիչ առաջ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ կառավարության շենքից։ Նա հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին։
ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը Մոսկվայում հանդիպում է անցկացրել ԱՄՆ-ի նախագահի հատուկ օգնական, Ազգային անվտանգության խորհրդի Եվրոպայի եւ Ռուսաստանի հարցերով դեպարտամենտի տնօրեն Ֆիոնա Հիլի հետ, որն ապրիլի 18-ին Մոսկվա է ժամանել կոնսուլտացիաների համար, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Բանկը շարունակում է ֆիզիկական անձ հաճախորդներին առաջարկել խնդրահարույց վարկային պարտավորությունների վերակառուցման և վերաֆինանսավորման գործիքներ: Մինչև սույն թվականի հոկտեմբերի 1-ը Արդշինբանկը կընդունի գրավով չապահովված խնդրահարույց մանրածախ վարկերի և վարկային գծերի գծով կուտակված տույժերի/տուգանքների ներման դիմում-հայտեր՝ Արդշինբանկում գործող պայմաններին համաձայն:
«Փորձ են անում ստեղծել մի իրավիճակ, որի էմոցիոնալ ֆոնին ես պետք է դուրս գամ երկրի վարչապետի դեմ։ Բացառում եմ, որ երկրի վարչապետն իմ դեմ քաղաքական հետապնդման պատվեր է տվել»։
ՀՀ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանին առնչվող քրեական գործի շրջանակում նրա առանձնատանն ու գրասենյակում խուզարկություններն իրականացվում են Հատուկ քննչական ծառայության կողմից:
«Սերգեյ Բագրատյանն առաջարկում է այդ օրենքում փոփոխություններ կատարել և 20-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ գիտական գործունեությունն ապահովելու նպատակով ՀՀ կառավարության կողմից ակադեմիային ամրացված գույքը հասարակական կամ պետական կարիքների համար կարող է օտարվել միայն բացառիկ դեպքերում։
«Ես, իհարկե, զգացված եմ, որ պարոն Ծառուկյանը փորձել է համեստ անձիս կենսագրությանը ծանոթանալ, բայց ով ներկայացել է իմ կենսագրությունը, ուղղակի սխալ է ներկայացրել: Ես «Հայկական ժամանակում» ոչ թե 10, այլ 15 տարի եմ աշխատել և երբևէ աշխատանքից ազատված կամ հեռացված չեմ եղել»:
«Տոնակատարությունների համար պարբերաբար հատկացվում են գումարներ և, այո՛, ես կարծում եմ, որ «Քաղաքացու օրը» նշելու համար պետք է հատկացնել գումար: Բայց այստեղ մի կարևոր շեշտադրում կա՝ «Քաղաքացու օրը» նշվելու է և այդ գումարը ծախսվելու է ոչ միայն ՀՀ մայրաքաղաքում, այլ բոլոր 10 մարզերում»:
Ռուսաստանի կառավարությունն արգելել է ռուսական նավթի ու նավթամթերքի արտահանումն Ուկրաինա:
Կառավարության նիստում այսօր հաստատված որոշման նախագծում նշված է, որ Կառավարական տուն 1 հասցեում գտնվող մշակութային արժեք ներկայացնող շենքը՝ ՀՀ վարչապետի նստավայրը, ունի վերանորոգման աշխատանքների անհրաժեշտություն։ Որի համար անհրաժեշտ է 63 400 000 դրամ, սակայն, որ 2019 թվականի պետական բյուջեով դրա համար հատկացված միջոցներ չկան:
ՀՀ վարչապետը Նիկոլ Փաշինյանը չի պատրաստվում քննության ընթացքում ժամանակավորապես կասեցնել Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանի լիազորությունները: Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում ասաց վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրված թեկնածուն թերի կենսագրություն ունի տվյալ պաշտոնի համար:
Փարիզի Աստվածամոր տաճարը, որտեղ ավերիչ հրդեհ է տեղի ունեցել, փակ չի լինի հինգ տարվա ընթացքում:
Հայկական ծագում ունեցող 8 ռուսաստանցի գործարարներ հայտնվել են Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց վարկանշային աղյուսակում։
«Ինչո՞ւ չեք լուծում գազալցակայանների հարցը, ինձ ամեն օր ասում են, որ ցուցադրաբար չեն տալիս ՀԴՄ կտրոն ու ասում են` գազալցակայանների ու բենզալցակայանների հետևում կանգնած են կոնկրետ մարդիկ, պարոն Մանուկյան, պարոն Վանեցյան, պարոն Օսիպյան»:
Այս խնդիրն առավել ցայտուն արտահայտվում է քաղաքացիական առողջապահական բուժհաստատություններում սահմանված ժամանակավոր պահակային կետերում ծառայությունն իրականացնելիս։