ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանն ապրիլի 18-ին այցելել է Լիբանանի՝ ձեռնարկատիրական գործունեությամբ հայտնի Զահլե քաղաք:
Ոստիկանությունը հորդորում է չխախտել օրենքը:
ՀՀ վարչապետի մամլո խոսնակ Վլադիմիր Կարապետյանն այսօր՝ կեսօրից հետո, հայտարարել էր, որ ՀՀ վարչապետը չի պատրաստվում քննության ընթացքում ժամանակավորապես կասեցնել Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանի լիազորությունները:
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն Հայաստանի տարածքում ավտոմեքենաների գազալցավորման ճնշման կայանների գործունեություն իրականացնող 71 տնտեսվարող սուբյեկտի մոտ իրականացնում է տարբեր հսկողական միջոցառումներ (այդ թվում՝ 35-ի մոտ նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումներ)՝ հարկային իրավախախտումների առկայության ռիսկերը բացահայտելու, ինչպես նաև իրացման իրական ծավալները ճշտելու նպատակով: Հսկողական միջոցառումներն ընթացքի մեջ են:
Եվրոպա լիգայի ¼ եզրափակչում իտալական «Նապոլին» կփորձի հաղթել Լոնդոնի «Արսենալին», որը շատ վատ է գալիս արտագնա հանդիպումներում: Լոնդոնցիներն առաջին խաղում հաղթել են՝ մրցակցի դարպասն ուղարկելով 2 գնդակ:
«Ես ծանոթացել եմ ԱԱԾ հայտարարությանը և կարող եմ միայն նշել, որ ԱԱԾ-ն վարչապետին առընթեր և ենթակա կառույց է»:
Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանն ապրիլի 18-ին ՀՀ դեսպանությունում ընդունել է Լիտվայի Սեյմասի Լիտվա-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի նորընտիր ղեկավար, Լիտվայի Սեյմասի պետական կառավարման և ՏԻՄ հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Գուոդա Բուրոկիենեին (Guoda Burokienė)։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները հանդես են գալու սահմանադրական փոփոխություններ կատարելու գործընթաց նախաձեռնելու առաջարկությամբ:
«Հիմա շվարած, նստած ենք: Հա, հասկացանք, տեղափոխվենք, բա որ հետո գան ասեն՝ սա էլ ենք ուզում, սա էլ ենք տանում: Այսպես չի կարելի: Լաբորատորիայի տեղափոխությունը 6-8 ամսվա քրտնաջան աշխատանք է պահանջում»:
Դավիթ Սանասարյանը հաղորդագրություն է տարածել Ֆեյսբուք սոցիալական ցանցում՝ մեկնաբանելով իր դեմ առաջադրված մեղադրանքը:
Քուվեյթում ՀՀ դեսպան Սարմեն Բաղդասարյանն ապրիլի 17-ին հանդիպել է Քուվեյթի արտաքին գործերի նախարարի գրասենյակի հարցերով փոխնախարար, շեյխ, դոկտոր Ահմեդ ալ Սաբահի (Sheikh, Dr. Ahmed Al-Sabah) հետ:
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը Չեմպիոնների լիգայի ¼ եզրափակչից հետո խոսել է «Պորտուի» նկատմամբ հաղթանակի մասին (4:1, 6:1՝ ընդհանուր դիմակայությունում):
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Սփյուռք հարաբերությունների ամրապնդման և համազգային նշանակություն ունեցող տարբեր հարցեր:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստացել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին նախաքննական մարմնի որոշումը:
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում ավարտվել է պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանն առաջին անգամ նախագահել է ՅՈՒՆԵՍԿՕ-ում Ֆրանկոֆոն խմբի լիագումար ժողովը, որին անդամակցում է 79 երկիր։
Ինչպես հաղորդում է Sky Sports-ը, «Մոնակոյի» նախկին գլխավոր մարզիչ Թիերի Անրին կարող է շարունակել կարիերան MLS-ում: 41-ամյա ֆրանսիացին բանակցություններ է վարում «Նյու Յորք Ռեդ Բուլզի» հետ:
Կառավարությունը հավանություն տվեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանի օրենսդրական նախաձեռնությանը, որով առաջարկվում է ՀՀ տարածքում տոհմային խոշոր եղջերավոր կենդանիների օտարումն ազատել ԱԱՀ-ից:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 18-ին ընդունել է ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանը, որի կազմում էին Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի («House Democracy Partnership») համանախագահ Դեյվիդ Փրայսը (դեմոկրատ), ԺԳՀ համանախագահ կոնգրեսական Վերն Բուքանանը (հանրապետական), ԺԳՀ անդամ կոնգրեսականներ Դինա Թայթուսը (դեմոկրատ), Մայքլ Քոնավեյը (հանրապետական), Ջերի Քոնոլին (դեմոկրատ), Ադրիան Սմիթը (հանրապետական), Բարբարա Լին (դեմոկրատ) և Թերրի Սյուելը (դեմոկրատ):
«Մոսկվան ելնում է այդ գլխավոր նպատակից, փորձում է դիտարկել կարգավորման բոլոր փոխընդունելի տարբերակները, շատ տարբերակների շուրջ են քննարկումներ եղել այս ընթացքում, Մոսկվան պետք է ստեղծագործ մոտեցում ցուցաբերեր, բայց նաև հարցը միայն Մոսկվան չէ»:
Թեկնածուի ընտրության հարցում կողմնորոշված ընտրողների գրեթե երեք քառորդը պատրաստ է պաշտպանել Վլադիմիր Զելենսկուն Ուկրաինայի նախագահի ընտրությունների երկրորդ փուլում, որը կկայանա ապրիլի 21-ին:
Կառավարության ղեկը ստանձնելուց հետո Նիկոլ Փաշինյանը պարբերաբար հանդես էր գալիս հայտարարություններով, որ Հայաստանի Հանրապետությունը լինելու է աշխարհում միակ օրինակը, որտեղ հեղափոխությունից հետո ներդրումները ոչ թե նվազելու են, այլ ավելանալու են, գրանցվելու է տնտեսական աճ, ստեղծվելու են նոր գործարաններ և արտադրամասեր։
Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը կարգադրություն է ստորագրել Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի ընտրությունը կանոնակարգելու վերաբերյալ:
«Բարսելոնայից» կրած պարտությունների (0:1, 0:3) արդյունքում՝ Չեմպիոնների լիգայից դուրս մնալուց հետո «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը և գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը որոշել են ամռանն ուժեղացնել թիմը:
Դավիթ Սանասարյանի լիազորությունները դադարեցվել են, խափանման միջոց է ընրվել ստորագրություն չհեռանալու մասին։
Ապրիլի 18-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Ս. Հաղորդության խորհրդի հաստատումը:
«Ես անուն չեմ տվել, չեմ ասել՝ «Իմ քայլը» դաշինք, ինչո՞ւ են իրենք հանձնառումով հանդես գալիս: Որովհետև իրենք ընդունում են, որ այդ պատգամավորներն իրենց շարքերում են»:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը չհայտարարված այցով հյուրընկալվել է Երևանի Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների համար 14 հատուկ դպրոցում։
Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ տեղեկացրել է, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ապրիլի 24-ին հանդիպում կանցկացնի ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ: