
Էդմոն Մարուքյանը վարչապետին առաջարկել է ետ կանչել Գեղամ Գևորգյանի թեկնածությունը

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին առաջարկել է ետ կանչել ՏՄՊՊՀ նախագահի պաշտոնում Գեղամ Գևորգյանի թեկնածությունը: Այս մասին Է. Մարուքյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում:
«Սիրելի՛ քաղաքացիներ, քիչ առաջ իմ կողմից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին գրություն է ուղարկվել՝ կապված ՀՀ ՏՄՊՊՀ նախագահի թեկնածուի ստաժի անբավարարության հետ։ Այդ հիմքով՝ իմ կողմից առաջարկվել է հետ կանչել Գեղամ Գևորգյանի թեկնածությունը»,- գրել է Մարուքյանը:
Հիշեցնենք, որ ՏՄՊՊՀ նախագահի պաշտոնում Գեղամ Գևորգյանի թեկնածության քննարկման ու ընտրության հարցն ընդգրկված է ԱԺ նիստի օրակարգում: Նրա թեկնածությունն առաջադրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: