«Դատարանի այդ որոշումները ՀՀ դատախազության կողմից բողոքարկվել են վերադաս դատարան՝ համարելով դրանք չհիմնավորված: Վաղարշակ Լալայանի և Սամսոն Առաքելյանի մասով տարվել է վերաքննիչ բողոք, իսկ Սուրեն Էլոյանի մասով վճռաբեկ բողոք: Դրանցով դեռևս որոշումներ չեն ընդունվել:
դի ջերմաստիճանը 20-ի ցերեկը կնվազի 5-7, 23-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով։
«Մեղրու հարցի վերաբերյալ ինձ հետ որևէ բանակցություն չի եղել, նման բան երբեք չեմ լսել: Ես այդ ժամանակ եղել եմ բանակի հրամանատար, առանց ինձ այս 110 կիլոմետրը կարողանալո՞ւ էին հանձնել»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանը՝ անդրադառնալով որոշ քաղաքական գործիչների՝ Վահան Շիրխանյանի, ևն, այն հայտարարություններին, թե 1999 թվականին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն Ադրբեջանի հետ բանակցել է Մեղրին փոխանակելու հարցի շուրջ։
«Հոկտեմբերի 27-ի գլխավոր դերակատարը ողջ-առողջ է, չէ՞: Թող նորից քննություն սկսեն, պարզեն մեղավորներին: Եթե իրոք անկեղծ քննություն սկսեն, ա՛յ նրանք, ովքեր հիմա գոռում են՝ հերթով մտնելու են բանտախուց: Խոսքը նրանց մասին է, ովքեր այդ տղայի հետ նախքան դեպքերը հանդիպել են Ն.Հունանյանին»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը:
Օլսթերի նահանգի Լոնդոնդերիում ապրիլի 18-ի երեկոյան ծայր առած հրաձգության հետեւանքով զոհվել է Mediagazer հրատարակության (ԱՄՆ) խմբագիր Լայրա Մաքքին:
Երեկ, խորհրդարանական քննարկումների ժամանակ, «Իմ Քայլը» դաշինքի բավականին պատկառելի տարիք ունեցող պատգամավորը ԱԺ ամբիոնից առաջարկեց, որ այն քաղաքացիները, ովքեր չեն կարողանում մարել իրենց վարկերը, մի քանի անգամ վարկերը չմարելու դեպքում՝ գործերը քրեականացնել։ Սա ուղղակի մեջբերում է պատգամավորի խոսքից։
Անդրադառնալով արտաքին քաղաքականության կարևոր հարցերից մեկին՝ Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին, Շարմազանովը նկատեց՝ կպատկերացնեի՞ն Լևոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին կամ Սերժ Սարգսյանին, որ ապրիլին ելույթ ունենային Ստրասբուրգում՝ ԵԽԽՎ գլխավոր ամբիոնում, սակայն ոչինչ չասեին Հայոց ցեղասպանության դատապարտման մասին։
ՄԱԿ-ի փախստականների գործերի գերագույն կոմիսարի վարչությունը (ՓԳԿՎ) փախստականների տարհանում է սկսել Լիբիայից՝ հակամարտության ասպարեզ դարձած երկրից ավելի քան 150 մարդու տեղափոխելով Նիգեր:
«Մարտի 1-ին եղել է 10 սպանություն, մեզ պետք է իմանալ՝ ո՞վ է հրահանգ տվել, ո՞վ է կատարել: Կա՞ որևիցե բան, որ բացահայտվել է այդ մասով, չկա՛: Ո՞վ է հրաման տվել, որ ժողովրդի վրա կրակեն, չի երևում: Հիա հարց է ծագում՝ ի՞նչ Մարտի 1-ից եք խոսում: Ես հասարակ քաղաքացի եմ, ուզում եմ հասկանալ: Մինչև դա չլինի, ես մնացածը համարում եմ ձևական»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը՝ խոսելով Մարտի 1-ի մասին։
ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ դեռևս մեկ տարի առաջ, երբ Հայաստանում շանտաժի ու սպառնալիքի ներքո տեղի ունեցավ իշխանազավթում, նոր իշխանությունների ներկայացրած կառավարության ծրագրի ժամանակ հստակ ասել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ունի երկու ճանապարհ՝ լինել Կառավարություն, կամ՝ հեղափոխական կոմիտեի՝ նեոբոլշևիզմի ղեկավար։
«Մինչև իրավապահ մարմինների գնահատականը չլինի, ես չեմ կարող ասել, եղունգ չեմ նայում,- ասաց Ծառուկյանն ու շարունակեց,- Քաղաքական է, քաղաքական չի, չգիտեմ՝ ծանոթ-բարեկամով ա, պետք է լինի իրավապահ մարմինների եզրակացությունը»:
ՀՀ կառավարությունը Ազգային ժողով է ներկայացրել օրենքի նախագիծ, որով առաջարկում է ՀՀ քաղաքացիների հին անձնագրերի գործողության մեջ մնալու ժամկետը 2019թ. փոխարեն սահմանել 2021թ.:
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հրաժարվեց բացահայտել, թե 17 տարի առաջ ի՞նչ գնով է ձեռք բերել «ԱրարատՑեմենտ» գործարանը:
«Եռաբլուր» զինվորական պանթեոնում ապրիլի 18-ին տեղի ունեցավ «Աշոտ Երկաթ խաչ» կրծքանշանի հանձնման արարողություն և Ոտնլվայի կարգ՝ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության զինծառայողների մասնակցությամբ:
«Ադրբեջանը հասկանում է, որ, եթե այսօր նման համակարգ ստեղծվի առաջին գծում, ինքն այլևս չի կարողանա պատերազմ վերսկսել, դա կֆիքսվի, դրա համար խուսափել ու խուսափելու է այս համակարգից: Իր ձեռքերն ինքը հո չի՞ կապելու: Սա գիտակցելով, իմ կարծիքով՝ Փաշինյանը գնացել է երկխոսության, որ հեռախոսով գոնե իրար զանգեն, պայմանավորվեն»:
Ապրիլի 19-ի առավոտյան Թբիլիսիում զինված հարձակում է կատարվել Վրաստանի խոշորագույն առեւտրային բանկերից մեկի՝ Liberty Bank-ի (ավելի վաղ՝ Վրաստանի Ժողովրդական բանկ) մասնաճյուղի վրա:
Հակադարձելով Հայկ Գևորգյանի հայտարարությանը, որ 17 տարի առաջ Ծառուկյանն «ԱրարատՑեմենտը» գնել է ընդամենը 200 հազար դոլարով, ԲՀԿ առաջնորդը հայտարարեց. «Ձեր ցավը տանեմ, եթե 200 հազարով ձեռք ա բերել, ես նվեր տամ տվյալ հայտարարողին, թող նայի: Բայց եթե չէ, մյուսը օրը ինքը պետք է դրա համար պատասխան տա: 200 հազար եթե լինի, ես նվեր եմ տալիս՝ որպես Ծառուկյան»:
ՌԴ Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն հայտնել է, որ Ռուսաստանի եւ Հայաստանի ղեկավարներ Վլադիմիր Պուտինը եւ Նիկոլ Փաշինյանը կարող են երկկողմ հանդիպում անցկացնել Եվրասիական տնտեսական միության Բարձրագույն խորհրդի շրջանակում, որը մայիսի 29-ին տեղի կունենա Ղազախստանում, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:
Ցեմենտի տուրքի մասին օրինագծի շուրջ բուռն քննարկում է եղել «Լուսավոր Հայաստան» խմբակցությունում: Ինչպես այսօր ԱԺ նիստում հայտարարեց խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, իրենք փորձում են հասկանալ՝ շահագրգիռ կողմերը ի՞նչ են ուզում անել:
Հարավաաֆրիկյան Հանրապետությունում առնվազն 13 մարդ է զոհվել զատկական արարողության ժամանակ եկեղեցու շենքի մի մասի փլուզման հետեւանքով:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանն այսօր ԱԺ նիստում ցեմենտի տուրքի մասին օրինագծի քննարկման ժամանակ «ժանրի կանոններով» հիշեցրեց, որ 17 տարի առաջ «Ռոբերտո» ընկերությունը «ԱրարատՑեմենտ գործարանը» ձեռք է բերել 200 հազար դոլարով, այն դեպքում երբ կար 35 մլն դոլարի ներդրումային ծրագրեր, որոնք մերժվեցին:
168.am-ի հարցին՝ վարչապետն ընդունե՞լ է ձեր փաստարկները, Գ.Ծառուկյանը պատասխանեց. «Վարչապետն ասել ա՝ քննարկեք, որը ճիշտ ա իմ ժողովրդի համար, իմ տնտեսության համար, այդպես էլ կլինի: Վարչապետը ասում ա՝ ես կողմ եմ, որ տեղական արտադրանքի վիճակն էլ լավ ըլնի, ժողովուրդն էլ աշխատի»:
Սա նոր Հայաստանի քրեադատավարական գործընթացներում շրջադարձային պահ է, և մենք իրավունք չունենք սա անտեսելու, անուշադրության մատնելու։
Ցավով ստիպված ենք արձանագրել, որ Նիկոլ Փաշինյանը և իր թիմը մինչ օրս հետևողականորեն անտեսում են համակարգային փոփոխություններ կատարելու վերաբերյալ մեր և այլ ուժերի ու գործիչների բոլոր զգուշացումներն ու հորդորները:
araratnews.am-ը գրում է. Տևական ժամանակ մամուլի առաջին էջերից չիջնող թիվ մեկ թեման ՀՀ պետական վերահսկողական ծառայության արդեն նախկին պետ Դավիթ Սանասարյանի և իր երկու աշխատակիցների մասնակցությամբ տեղի ունեցած քրեական պատմությունն էր:
ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում ավարտվել է Բռնակոթում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
«Ես բացառում եմ, որ որևէ պաշտոնյայի գլխին կարող է որևէ մեկը գործ սարքել և նաև բացառում եմ, որ որևէ մեկը մեղավոր լինելու դեպքում մնա անպատիժ»,- ասաց Նազարյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Ամալյա Ենգոյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի Ազգային ժողովի հետ կապերի վարչության պետի պաշտոնից:
Հայաստանում Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության Գյումրիի սահմանապահ ջոկատի աշխատակիցները Մեղրաշատ համայնքի մոտակայքում ձերբակալել են հայ-թուրքական սահմանն ապօրինի հատած անձի: Դեպքը տեղի է ունեցել ապրիլի 16-ին:
Ապրիլի 18-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Մարտունի-Վարդենիս-Քարվաճառ ճանապարհի 4-րդ կմ-ին «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել. 47-ամյա վարորդ Վահրամ Հովսեփյանը տեղում մահացել է: