
Սալահը խնդրել է վաճառել իրեն, նա կոնֆլիկտ ունի Կլոպի հետ

«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը մտադիր է մրցաշրջանի ավարտից հետո փոխել ակումբային գրանցումը:
Ինչպես հաղորդում է AS-ը, եգիպտացին լուրջ տարաձայնություններ ունի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի հետ: Դրանց պատճառով 26-ամյա ֆուտբոլիստը դիմել է «կարմիրների» ղեկավարությանը՝ իրեն տրանսֆերի հանելու խնդրանքով: Երկար քննարկումների արդյունքում ակումբի ղեկավարությունը կարողացել է համոզել ֆուտբոլիստին հապճեպ որոշումներ չկայացնել: Այնուամենայնիվ, ակումբը վստահեցրել է, որ եթե նա՝ մինչև մրցաշրջանի ավարտը չփոխի իր մտադրությունները, ապա ակումբը չի խանգարի նրան հեռանալ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը