
«Կասկածելի բոլոր գործողությունները տեղի են ունեցել իմ՝ ԱԺ տեղափոխվելուց հետո». Հայկ Սարգսյանը՝ ՊՎԾ-ում տեղի ունեցող իրադարձությունների մասին

Պետական վերահսկողական ծառայության պետի նախկին տեղակալ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը հերքում է, որ ՊՎԾ աշխատակիցների հանդեպ քննվող քրեական գործը վերաբերում է իր պաշտոնավարման ժամանակաշրջանին:
Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նա հայտարարեց, որ իր պաշտոնավարման ժամանակ որևէ նման փաստ չի եղել:
«Կասկածելի բոլոր գործողությունները տեղի են ունեցել իմ՝ ԱԺ տեղափոխվելուց հետո»,- ասաց Սարգսյանը:
Նա չմեկնաբանեց Դավիթ Սանասարյանին որպես կասկածյալ քրգործում ներգրավելու հանգամանքը. «Քրեական գործից որևէ տեղեկություն չունեմ»: