Ապրիլի 23-ին, ժամը 23:51-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարալանջի փողոցում` դեպի Հաղթանակի զբոսայգի տանող հատվածում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Մենք իրավունք չունենք այս օրն ինչ-որ ձևով փոխարինել ինչ-որ ուրիշ հարցերի շուրջ ինչ-որ բաներ անելով»,- այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում այս մասին ասաց գործարար Ռուբեն Վարդանյանը։
«Էս երկրում ինչ էլ ասես՝ սպասելի է, միշտ էլ նման բաներ եղել է՝ իշխանափոխություն և այլն: Էս երկիրը ժողովրդինն ա, ժողովուրդը ոնց որոշում ա, տենց էլ պետք է անեն»,- այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց, որ քաղաքական թիմի անդամ է եղել, որովհետև նշանակվել է նախարար։
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Վարդան Արամյանն ասաց, որ հարյուրամյակի միջոցառումների շրջանում մենք սրբադասեցինք մեր նահատակներին, որոնք 1915 թվականին դարձան մարդկային չարիքի զոհ։
Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն այսօր հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ։
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողները ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Լևոն Ալթունյանից հետաքրքրվեցին՝ իր համար սպասելի՞ էր Սերժ Սարգսյանի հրաժարականը։
«Սահմանադրական դատարանի համար նշանակություն չունի՝ երկրում ինչ քաղաքական իշխանություն է»,- Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը։
Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն այսօր Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Մեծ եղեռնի զոհերի հիշատակին:
Շվեդիայի խորհրդարանում ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանությանը նվիրված հիշատակի արարողություն կանցկացվի: Միջոցառմանը ելույթ կունենա հայտնի թուրք պատմաբան Թաներ Աքչամը:
Այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողները հարցեր ուղղեցին Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանին՝ նրանց ապագայի և հետագա քայլերի վերաբերյալ:
Ուղիղ միացում Ծիծեռնակաբերդից
Ապրիլի 20-ին ժամը 21:30-ի սահմաններում Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղում վիճաբանություն է առաջացել նույն գյուղի բնակիչներ՝ 1995թ. ծնված Ա.Մ-ի և 1989թ. ծնված Կ.Դ-ի միջև։
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը քառամյա ժամկետով ժամանակավոր համաձայնագիր է ստորագրել Եվրասիական տնտեսական միության եւ Իրանի միջեւ ազատ առեւտրի գոտու ստեղծման վերաբերյալ:
Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Քադիրովը հայտարարել է, որ պատրաստ է ավելացնել չեչեն այն զինվորականների թիվը, որոնք առաջադրանքներ են կատարում Սիրիայում։
Ապրիլի 23-ին, ժամը 18:29-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում՝ «Կիլիկիա» ավտոկայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են երկու ավտոմեքենա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) երկրների արտաքին գործերի նախարարներն ապրիլի 24-ին հաստատել են 14 փաստաթուղթ, որոնք վերաբերում են առաջիկա տարիներին մի շարք ուղղություններով փոխգործակցության նախագծերի իրագործմանը:
Ապրիլի 23-ին, ժամը 22:13-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայում՝ «ՍԱՍ» սուպերմարկետի մոտակայքում, ավտոմեքենայից ծուխ է նկատվում:
Ապրիլի լույս 24-ի գիշերը 5,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի հարավ-արեւելքի Ադըյամանի նահանգում:
G7-ի երկրները Սիրիայի վերականգնմանը կօգնեն միայն այն ժամանակ, երբ երկրում «վստահություն ներշնչող քաղաքական անցում» սկսվի:
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի ուղերձը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ:
Ապրիլի 24-ին, ժամը 09:29-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Արաքսավան գյուղի վերջնամասում՝ ջրանցքում, նկատվել է ավտոմեքենա:
Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին ոգեկոչման արարողություններ տեղի կունենան Ստամբուլում:
«Մենք ողջունում ենք ՀՀ վարչապետ Սարգսյանի խիզախ քայլը»,- անդրադառնալով երևանյան իրադարձություններին, մասնավորապես Սերժ Սարգսյանի հրաժարականին, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) գարնանային նստաշրջանի ընթացքում այսպես հայտարարեցին Հայաստանի հարցերով համազեկուցողներ Յուլյա Լյովիչկինան (Ուկրաինան) և Ջուզեպպե Գալատին (Իտալիա):
Չինաստանում առնվազն 18 մարդ է մահացել, եւս հինգը` այրվածքներ ու վնասվածքներ ստացել կարաոկե-բարերից մեկում բռնկած հրդեհի պատճառով, որը գտնվում է Գուանդուն հարավային նահանգի Ցինյուան քաղաքում՝ եռահարկ շենքում:
Կորեայի Հանրապետությունը եւ ԿԺԴՀ-ն գործնականում ավարտել են երկու երկրների ղեկավարների գագաթնաժողովի նախապատրաստումը, որը տեղի կունենա ապրիլի 27-ին Փանմունջոմ սահմանային կետի հարավային կողմում:
Այսօր երեկոյան Էջմիածնի հիվանդանոցի բակում հավաքվել էին պատգամավոր Մանվել Գրիգորյանի կողմնակիցներին պատկանող մեծ թվով ավտոմեքենաներ:
ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջորջ Բուշ Ավագը հոսպիտալացվել է եւ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:
Ապրիլի 23-ը լավ օր է Հայաստանի ժողովրդավարության համար՝ այս մասին Հայաստանում ժողովրդավարության հաղթանակի կապակցությամբ իր շնորհավորական ուղերձում նշել է Միացյալ Նահանգների սենատոր Էդվարդ Մարքին. «Այսօր լավ օր է Հայաստանի ժողովրդավարության համար, լավ օր է Հայաստանում օրենքի գերակայության համար, լավ օր է հայ ժողովրդի համար:
Պաշտոնական այցով ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոն ժամանած Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան եւ Միացյալ Նահանգներն առանձնահատուկ պատասխանատվություն են կրում համաշխարհային հանրակցության առջե։