«Կիլիկիա» ավտոկայանի մոտ ավտոմեքենաներ են բախվել

Ապրիլի 23-ին, ժամը 18:29-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում՝ «Կիլիկիա» ավտոկայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են երկու ավտոմեքենա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և ՀՀ ԱԻՆ ՓԾ Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը:

Պարզվել է, որ բախվել են «Hyundai Sonata» մակնիշի (վարորդը՝ Ա. Հ.), «Opel Astra G» մակնիշի (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) և «Opel Astra G» մակնիշի (վարորդը՝ Ա. Հ.) ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը՝ Լ. Հ., հոսպիտալացվել են:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և տուժածներին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Տեսանյութեր

Լրահոս