Բաժիններ՝

«Հայերը զոհից վերածվել են առաջնորդողի». Վարդան Արամյան

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Վարդան Արամյանն ասաց, որ հարյուրամյակի միջոցառումների շրջանում մենք սրբադասեցինք մեր նահատակներին, որոնք 1915 թվականին դարձան մարդկային չարիքի զոհ։ «Այստեղ կա կարևոր խորհուրդ, 100-ամյակից հետո մենք գալիս ենք այստեղ մեր սրբադասված նահատակների հիշատակը հարգելու»,-ասաց նախարարի պաշտոնակատարը:

Նրա խոսքով՝ երկրորդ նշանակալի քայլն այն է, որ Հայաստանը ստանձնել է կարևոր դերակատարություն ամբողջ աշխարհում նման երևույթները խստորեն դատապարտելու հարցով:

«Կրոնի և ազգային հիմքով չի կարելի ատելություն սերմանել ու բնաջնջել ժողովրդին աշխարհի երեսից»,- նշեց Վարդան Արամյանը:

Նրա խոսքով՝ հայերը զոհից վերածվել են առաջնորդողի ու ամբողջ աշխարհում նման ցավալի երևույթները մերժելու ազդակ են հնչեցնում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս