Բաժիններ՝

Մակրոնը հայտարարել է Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի «առանձնահատուկ պատասխանատվության» մասին

Պաշտոնական այցով ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոն ժամանած Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան եւ Միացյալ Նահանգներն առանձնահատուկ պատասխանատվություն են կրում համաշխարհային հանրակցության առջե։ Մակրոնը նաեւ հավելել է, որ երկու երկրները «միջազգային հարաբերություններում բազմակողմանիության արդի սկզբունքի երաշխավորներն են»:

«Ֆրանսիան եւ ԱՄՆ-ն առանձնահատուկ պատասխանատվություն են կրում: Մենք միջազգային հարաբերություններում բազմակողմանիության արդի սկզբունքի երաշխավորներն ենք: Այս այցը շա կարեւոր է ընդհանուր անորոշությունների, խնդիրների ու սպառնալիքների համատեքստում:

Մեր առջեւ բազմաթիվ մարտահրավերներ են ծառացած»,- գրել է Ֆրանսիայի ղեկավարը Twitter-ի իր միկրոբլոգում: Մակրոնի պետական այցը նվիրված է ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի հարաբերությունների 250-ամյակին: Այցի ծրագրում նախատեսված է Մակրոնի շփումը նախագահական զույգի հետ, նաեւ նրա ելույթը Կոնգրեսում: Ի պատիվ ֆրանսիացի հյուրերի Թրամփն իր նախագահության ընթացքում առաջին անգամ կազմակերպում է կառավարական ընթրիք, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30