ՇՀԿ-ի երկրների ԱԳ նախարարները Պեկինում նշեցին կազմակերպության գործունեության ոլորտները
Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) երկրների արտաքին գործերի նախարարներն ապրիլի 24-ին հաստատել են 14 փաստաթուղթ, որոնք վերաբերում են առաջիկա տարիներին մի շարք ուղղություններով փոխգործակցության նախագծերի իրագործմանը: Ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, ստորագրման արարողությունը կայացել է Պեկինի կենտրոնի «Դյաոյույտայ» կառավարական նստավայրում։
Գրավոր վավերացված որոշումները սահմանել են միավորման մեջ մտնող պետությունների համատեղ գործունեության ոլորտները մի շարք նախագծեր մշակելիս, ներառյալ ահաբեկչության, անջատականության եւ ծայրահեղականության դեմ պայքարը 2019-2021 թվականներին, ՇՀԿ-ի պետությունների երկարաժամկետ բարիդրացիության, բարեկամության եւ համագործակցության պայմանագրի դրույթների իրագործումը 2018-2022 թվականներին, ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ կազմակերպության երկրների փոխգործակցությունը 2018-2022 թվականներին: Շանհայի համագործակցության կազմակերպությունն ստեղծվել է 2001 թվականի հունիսի 15-ին Շանհայում:
Կազմակերպության մեջ մտնում են Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը, Պակիստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը եւ Ուզբեկստանը: Աֆղանստանը, Բելառուսը, Իրանը եւ Մոնղոլիան դիտորդ երկրներ են: