Բաժիններ՝

Չինաստանում առնվազն 18 մարդ է մահացել բարում բռնկած հրդեհի պատճառով. Sina

Չինաստանում առնվազն 18 մարդ է մահացել, եւս հինգը` այրվածքներ ու վնասվածքներ ստացել կարաոկե-բարերից մեկում բռնկած հրդեհի պատճառով, որը գտնվում է Գուանդուն հարավային նահանգի Ցինյուան քաղաքում՝ եռահարկ շենքում: Այդ մասին հայտնել է Sina տեղեկատվական պորտալը:

Միջադեպը տեղի է ունեցել գիշերը, հրդեհն արդեն հաջողվել է մարել: Տուժածներին տեղափոխել են մերձակա հիվանդանոց, տեղում աշխատում է ոստիկանությունը: Հրդեհի պատճառները պարզվում են, կատարվում է հետաքննություն:

Քաղաքի ոստականության նախնական հետաքննության արդյունքներով՝ կարաոկե բարում հրդեհի պատճառը հրկիզումն է: Ըստ վերջին տվյալների՝ իրավապահներին արդեն պարզել են կասկածյալի ինքնությունը եւ որոնում են նրան, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս