Բաժիններ՝

Պատահար «ՍԱՍ» սուպերմարկետի մոտ

Ապրիլի 23-ին, ժամը 22:13-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայում՝ «ՍԱՍ» սուպերմարկետի մոտակայքում, ավտոմեքենայից ծուխ է նկատվում:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Renault» և «Toyota Camry» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով առաջացել է գազի արտահոսք:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և դադարեցրել գազի արտահոսքը:

Բախման հետևանքով տուժածներ չկան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30