«Ողջունում ենք Սերժ Սարգսյանի խիզախ քայլը». ԵԽԽՎ համազեկուցողները՝ երևանյան իրադարձությունների մասին. aravot.am

Aravot.am-ը գրում է.  «Մենք ողջունում ենք ՀՀ վարչապետ Սարգսյանի խիզախ քայլը»,- անդրադառնալով երևանյան իրադարձություններին, մասնավորապես Սերժ Սարգսյանի հրաժարականին, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) գարնանային նստաշրջանի ընթացքում այսպես հայտարարեցին Հայաստանի հարցերով համազեկուցողներ Յուլյա Լյովիչկինան (Ուկրաինան) և Ջուզեպպե Գալատին (Իտալիա):

Ըստ համազեկուցողների՝ Սերժ Սարգսյանի քայլը հատկապես ողջունելի է այն պատճառով, որ նա իր այդ քայլով մեղմեց երկրում լարվածությունը.

«Հույս ունենք, որ այս քայլը կտանի դեպի կառուցողական երկխոսության քաղաքական ուժերի միջև, որպեսզի գտնվի այս իրավիճակից տևական լուծման ճանապարհ՝ սահմանադրությանը դրույթներին համապատասխան»:

Միևնույն ժամանակ համազեկուցողները շեշտում են, որ բոլոր նրանք, որոնք ձերբակալվել են խաղաղ ցույցների ընթացքում, պետք է ազատ արձակվեն և քաղաքացիների՝ խաղաղ հավաքների իրականացման իրավունքը պետք է հարգվի և ապահովվի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30