
«Դա մեծ հնարավորություն է բոլորիս համար». Ռուբեն Վարդանյանը՝ ներքաղաքական իրադարձությունների մասին

«Մենք իրավունք չունենք այս օրն ինչ-որ ձևով փոխարինել ինչ-որ ուրիշ հարցերի շուրջ ինչ-որ բաներ անելով»,- այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում այս մասին ասաց գործարար Ռուբեն Վարդանյանը։
Լրագրողները հետաքրքրվեցին՝ ի՞նչ եք կարծում՝ սա նոր սկի՞զբ կլինի Հայաստանի համար, քանի որ քաղաքական իրավիճակ է փոխվել, նա պատասխանեց.
«Ինձ թվում է՝ դա մեծ հնարավորություն է բոլորիս համար, ես հույս ունեմ, որ դա իսկապես հնարավորություն կլինի՝ ինչ-որ բան փոխելու դեպի լավը՝ ոչ միայն Հայաստանում, այլև՝ Հայաստանից դուրս։ Սփյուռքը և Հայաստանը շատ կապված են, և ինձ թվում է՝ հայ ազգն ունի շատ պարզ և լուսավոր ապագա, եթե հասկանանք, որ մենք իրար հետ միասին պետք է տանենք շատ ծանր, երկար աշխատանք, որը մեզանից պահանջելու է ուժ»: