Բաժիններ՝

Ջորջ Բուշ Ավագը հոսպիտալացվել է

ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջորջ Բուշ Ավագը հոսպիտալացվել է եւ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Այս մասին հաղորդել է CNN-ը: Հոսպիտալացման պատճառ է դարձել սեպսիսը (օրգանիզմի վարակումն արյան մեջ ինֆեկցիայի անցնելու հետեւանքով): Բուշերի ընտանիքի ներկայացուցիչները նշել են, որ նախկին նախագահն արձագանքում է բուժմանը, եւ խոստացել են հայտնել նրա վիճակի մասին, հենց որ նորություններ լինեն:

Ջորջ Բուշ Ավագի առողջական վիճակը վատթարացել է նրա կնոջ՝ Բարբարա Բուշի մահվանից հետո: Նա մահացել է ապրիլի 18-ին 92 տարեկան հասակում:

Ջորջ Բուշ Ավագն ԱՄՆ-ի 41-րդ նախագահն է: Նա երկիրը ղեկավարել է 1989-ից մինչեւ 1993 թվականը: Այժմ նա 93 տարեկան է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30