Բաժիններ՝

«Մեծ յոթնյակը» հայտնել է, թե երբ կօգնի վերականգնելու Սիրիան

G7-ի երկրները Սիրիայի վերականգնմանը կօգնեն միայն այն ժամանակ, երբ երկրում «վստահություն ներշնչող քաղաքական անցում» սկսվի: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՌԻԱ Նովոստին, ասված է «Մեծ յոթնյակի» արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների հայտարարության մեջ։

«Մենք վերստին հայտարարում ենք, որ պատրաստ կլինենք օգնություն ցույց տալ Սիրիայի վերականգնմանը միայն այն ժամանակ, երբ հուսալի քաղաքական անցումային գործընթաց իրականացվի»,- նշվում է Տորոնտոյում նախարարների հանդիպման արդյունքներին նվիրված հայտարարության մեջ:

Նրանք հայտարարել են, որ Սիրիայի հակամարտության ռազմական լուծում չկա, եւ բոլոր կողմերին կոչ են արել «լրջորեն եւ ամբողջապես ներգրավվել ՄԱԿ-ի ժնեւյան գործընթացում՝ հուսալի քաղաքական լուծման հասնելու համար»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս