Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը և նրա կողմնակիցները Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակ։
«Ավրորա» մարդասիրական մրցանակի եռօրյա միջոցառումների շրջանակներում կներկայացվի նաև առաջին երկու տարվա մրցանակակիրների կատարած աշխատանքը:
«Երբ գործընթացը հանգուցալուծվի, պետք լինի՝ այդ գործողություններն իրականացվի, մենք մեր ղեկավար մարմնի քաղաքական խորհրդի նիստ կգումարենք և որոշում կկայացնենք, ինչի հետ կապված հրապարակային հանդես կգանք»:
Հալեպահայերը Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցի կապակցությամբ ոգեկոչման արարողություն են իրականացրել՝ ի հիշատակ սրբադասված նահատակների:
Կատալոնական «Բարսելոնայի» ֆուտբոլիստներն ամբողջությամբ վստահում են թիմի գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեին: Վերջինիս աշխատանքով այնքան էլ տպավորված չեն կատալոնական ակումբի ղեկավարության անդամները:
Հայաստանն ունի ակտիվ և ժողովրդավարական հասարակություն. «Արմենպրես»-ի հետ զրույցում նման տեսակետ է արտահայտել Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտը՝ անդրադառնալով ներքաղաքական զարգացումներին:
Ապրիլի 22-ին Մոսկվայի հայկական եկեղեցու հարակից տարածքում ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության կազմակերպված ցույցի ընթացքում ոստիկանությունը ձերբակալել է մի խումբ հայ ակտիվիստների:
«Էրդողանն իշխանության պահպանման իր ծրագրերն ուներ»,- այս մասին 168․am-ի հետ զրույցում ասաց թուրք քաղաքագետ Բասքըն Օրանը՝ անդրադառնալով հայ-թուրքական արձանագրություններին և հայկական պահանջատիրությանը։
Ապրիլի 24-ին, ժամը 13:24-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Նիգավան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, բեռնատար ավտոմեքենան կողաշրջվել է․ անհրաժեշտ է օգնություն:
The Guardian թերթը Ադրբեջանի նախագահական ընտանիքի՝ Ադրբեջանի ժողովրդից թալանած միլիարդների միջոցով Դուբայում ձեռք բերված ունեցվածքի վերաբերյալ նոր տեղեկություններ է հրապարակել:
Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դեսպանների և դիվանագիտական կարգավիճակ ունեցող միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ:
Հունաստանի խորհրդարանի մոտ հարյուրավոր հայեր Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցի կապակցությամբ կազմակերպել են մոմավառություն՝ ի հիշատակ Ցեղասպանության անմեղ զոհերի:
Սերժ Սարգսյանի երրորդ կառավարման դեմ ընթացող 11-օրյա «Իմ քայլը» նախաձեռնության խաղաղ անհնազանդության ցույցերն ավարտվեցին վարչապետի հրաժարականով:
Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին չի բացառում, որ Սիրիայում ռազմական էսկալացումը կարող էսաստկանալ:
Ապրիլի 24-ին Instagram սոցիալական ցանցի աշխատանքում խնդիրներ են դիտվում մի շարք երկրներում:
Անթիլիասի մայրավանքում հիշատակել են Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցը: Ներկա հարյուրավոր մարդիկ Եղեռնի նահատակների հիշատակին նվիրված հուշակոթողի դիմաց ծաղկեպսակներ են դրել՝ ի հիշատակ Ցեղասպանության անմեղ զոհերի:
Ապրիլի 24-ին, ժամը 12:17-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ֆուչիկի փողոցի թիվ 20 շենքի բնակարաններից մեկի վատառողջ քաղաքացին ընկել է լոգարանի հատակին. բարձրացնլու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանին և հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Նուբար Աֆեյանին:
Ռուսաստանն ակնկալում է, որ Հայաստանում իրադրությունը կկարգավորվի բացառապես իրավական դաշտում:
Քրեական տրիբունալների համար միջազգային մնացորդային մեխանիզմի (ՔՏՄՄՄ) դատախազությունը Հաագայում կայացած լսումներում Բոսնիայի եւ Հերցեգովինայի Սերբական Հանրապետության նախկին նախագահ Ռադովան Կարաջիչի համար, որը 40 տարվա բանտարկության էր դատապարտվել ռազմական հանցագործությունների համար, ցմահ բանտարկություն է պահանջել:
Սերժ Սարգսյանի երրորդ կառավարման դեմ ընթացող «Իմ քայլը» նախաձեռնության խաղաղ անհնազանդության ցույցերն ավարտվեցին վարչապետի հրաժարականով:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ապրիլի 24-ին ոչինչ չասող և պատմական փաստերի ճշգրիտ արձանագրումից հեռու ուղերձ է հղել պոլսահայ համայնքին, որն ընթերցվել է Պոլսո Հայոց պատրիարքարանում կազմակերպված պատարագի ժամանակ:
Շիրակի մարզպետն ու Գյումրու քաղաքապետը բարձր գնահատական են տալիս Սերժ Սարգսյանի կատարած քայլին:
«Ժառանգությունն» այսօր միանում է ողջ ազգին եւ համայն մարդկությանը՝ հիշատակելով եւ դատապարտելով Օսմանյան Թուրքիայում 103 տարի առաջ այս օրը սկսված` հայ ժողովրդի Ցեղասպանությունն ու Մեծ հայրենազրկումը:
Ապրիլի 24-ը Ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է:
Քիչ առաջ Հանրապետության հրապարակից մեկնարկեց «Իմ քայլը» նախաձեռնության քայլերթը դեպի Ծիծեռնակաբերդ: Նախաձեռնության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հորդորեց ոստիկանության ներկայացուցիչներին ապահովել իրենց երթի բնականոն ընթացքը:
Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյան շարունակելու է ծառայել երկրին: Այս մասին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասել է Աղվան Հովսեփանը:
Թուրքիայի ոստիկանությունն արգելել է Ստամբուլի Սուլթանահմեթ հրապարակում Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառման իրականացումը:
ԱԺ «Ծառուկյան» խմբակցությունը սպասում է ապրիլի 25-ին սպասվող բանակցությունների արդյունքին՝ իր քաղաքական թիմի ներսում հետագա քննարկումներ ծավալելու համար:
«Ավրորա» մարդասիրական մրցանակի 2018 թվականի հերոսներն են իրավապաշտպան Չո Լա Աունը (Մյանմա), բժիշկ, կանանց իրավունքների պաշտպան Սունիտա Քրիշնանը (Հնդկաստան), Հեկտոր Թոմաս Գոնսալես Կաստիլյոն (Մեքսիկա):