Բաժիններ՝

Կողմերը Մուն Չժե Ինի և Կիմ Չեն Ընի հանդիպման ընթացքը համաձայնեցրել են վայրկյան առ վայրկյան

Կորեայի Հանրապետությունը եւ ԿԺԴՀ-ն գործնականում ավարտել են երկու երկրների ղեկավարների գագաթնաժողովի նախապատրաստումը, որը տեղի կունենա ապրիլի 27-ին Փանմունջոմ սահմանային կետի հարավային կողմում: Ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, ապրիլի 24-ին այս մասին հայտնել է Հարավային Կորեայի նախագահի վարչակազմը։

Վարչակազմի ներկայացուցչի խոսքով՝ կողմերը համաձայնեցրել են բոլոր մանրամասները եւ ապրիլի 25-ին կանցկացնեն Մուն Չժե Ինի եւ Կիմ Չեն Ընի հանդիպման արարողության եզրափակիչ փորձը:

Yonhap գործակալության տվյալներով՝ երկու երկրների ղեկավարների արարողակարգի ծառայություններն ապրիլի 27-ի գործողությունների կարգը գրանցել են բառացիորեն վայրկյաններով: Յուրաքանչյուր գործողության համար, ներառյալ ղեկավարների առաջին ձեռքսեղմումը, սահմանված է ստույգ ժամանակ, իսկ բոլոր տեղաշարժումների համար՝ որոշակի երթուղի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս