«Նիկոլ Փաշինյանն արտահայտեց ժողովրդի ակտիվ մեծամասնության իղձերը». Լևոն Ալթունյան

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողները ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Լևոն Ալթունյանից հետաքրքրվեցին՝ իր համար սպասելի՞ էր Սերժ Սարգսյանի հրաժարականը։

«Ճիշտն ասած՝ ես շատ փորձառու մարդ չեմ քաղաքականության մեջ, բայց ինչ-որ ստացվեց՝ շատ գեղեցիկ ստացվեց»,- ի պատասխան՝ ասաց նա։

Հարցին՝ իր ճակատագիրն ինչպե՞ս է պատկերացնում, քանի որ կարող է չլինել նոր կառավարության կազմում, նա պատասխանեց՝ ինչպես նախորդ 59 տարիներին.

«Այսինքն՝ երջանիկ երևանցի։ Հազար ու մի բան կարող եմ անել․ ապահովագրություն արել եմ, բժշկություն արել եմ, երևի թե մի օգտակար բան հնարեմ»։

Կարդացեք նաև

Թե ո՞րն է իր կարծիքով այն պատճառը, որի համար Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց՝ հարցին, Ալթունյանը պատասխանեց. «Իրավիճակը փոխվում է, և փորձառու քաղաքական գործիչը միշտ ընդունում է այն որոշումը, որն այդ պահին ամենաճիշտն է։ Մարդն իր հղումի մեջ ժողովրդին կոնկրետ ասաց՝ որպեսզի ամեն ինչ անցնի անարյուն, համերաշխ և տրամաբանական ուղիով»։

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի պայքարին, նա ասաց, որ շատ շուտ է գնահատականներ տալ. «Բայց, այնուամենայնիվ, Նիկոլ Փաշինյանն արտահայտեց ժողովրդի ակտիվ մեծամասնության իղձերը»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30