Բաժիններ՝

5,1-5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայում. կան տուժածներ

Ապրիլի լույս 24-ի գիշերը 5,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի հարավ-արեւելքի Ադըյամանի նահանգում: Այդ մասին հայտնել է Anadolu գործակալությունը՝ հղում անելով կառավարության Արտակարգ իրավիճակների վարչությանը: ntv հեռուստաալիքը հայտնել է, որ ստորգետնյա ցնցումների հետեւանքով տուժել է 13 մարդ: Տուժածներն իրենք են դիմել հիվանդանոցներ:

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հաստատել է, որ տարերքի հարվածից զոհվածներ չկան: «Զոհեր չկան: Մի քանի շենքեր վնասվածքներ են ստացել: Կառավարությունը ձեռնամուխ է եղել վնասվածքների մասշտաբների ու օգնություն ցուցաբերելու անհրաժեշտության գնահատմանը»,- վարչապետի խոսքը մեջբերել է հեռուստաալիքը:

Հեռուստաալիքի եթերում ցուցադրվել են կադրեր, որոնցում երեւում է, որ մի շարք միահարկ ու երկհարկանի կառույցներ լուրջ վնասվածքներ են ստացել: Փլվել են մի քանի շենքերի պատեր: Փլատակների հավաքմանը ներգրավվել է հատուկ տեխնիկա: Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվում էր Սամսատ քաղաքից 4 կմ հյուսիս-արեւելք ընկած շրջանում, նշում է Anadolu-ն: Երկրաշարժի օջախը 7 կմ խորության վրա էր:

Մինչդեռ ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայության տվյալներով՝ երկրաշարժի մագնիտուդը կազմել է 5,2:

Հիմնական հարվածից հետո սեյսմոլոգները գրանցել են 1,4-ից մինչեւ 2,7 մագնիտուդով եւս ութ հետցնցումներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս