Բաժիններ՝

Մեդվեդևը ԱԱԳ-ի մասին ժամանակավոր համաձայնագիր ստորագրեց ԵԱՏՄ-ի և Իրանի միջև

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը քառամյա ժամկետով ժամանակավոր համաձայնագիր է ստորագրել Եվրասիական տնտեսական միության եւ Իրանի միջեւ ազատ առեւտրի գոտու ստեղծման վերաբերյալ: Այդ մասին հայտնել է ՌԴ կառավարության պաշտոնական կայքը:

«Համաձայնագիրը ԵԱՏՄ-ի եւ Իրանի միջեւ ազատ առեւտրի գոտու ձեւավորում է նախատեսում ապրանքների սահմանափակ անվանացանկի շուրջ: ԵԱՏՄ-ն իրանական կողմին տարիֆային զիջումներ կտրամադրի ԵԱՏՄ-ի արտաքին տնտեսական գործունեության, ապրանքային նոմենկլատուրայի 502 կոդերի գծով»,-ասված է կառավարության 2018 թվականի ապրիլի 23-ի կարգադրության մեջ:

Նախագիծը պատրաստվել է ազատ առեւտրի գոտու ստեղծման տանող ժամանակավոր համաձայնագրի կնքման վերաբերյալ Իրանի հետ բանակցություններ սկսելու շուրջ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի 2016 թվականի դեկտեմբերի 26-ի նիստի արդյունքներով եւ հաստատվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի մարտի 7-ի նիստում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս