Ողջունելով դատարանների նախագահներին՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը ներկայացրել է հանդիպման կազմակերպման նպատակը, Խորհրդի կողմից արդեն իսկ ձեռնարկված և պլանավորվող միջոցառումները՝ Խորհրդի սահմանադրական առաքելության լույսի ներքո:
ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, միջազգային փորձագետ Հովհաննես Իգիթյանը գտնում է, որ Սերժ Սարգսյանն անկեղծ է եղել 2014 թվականին՝ ասելով, որ ինքը չի հավակնում լինել նախագահ և վարչապետ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հ. Իգիթյանն ասաց, որ ամեն շարքային քաղաքացի հասկանում է, որ առաջընթաց հնարավոր չէ այս քաղաքական թիմով:
«Իմ քայլը» շարժումը հասնում է Ազատության հրապարակ (ուղիղ)
ԱՄՆ-ի պատժամիջոցների կապակցությամբ պատասխան միջոցների վերաբերյալ Պետդումայի մշակած օրինագիծը նախատեսում է ալկոհոլի, ծխախոտի, դեղորայքի, տեխնոլոգիաների եւ սարքավորանքի մատակարարումների սահմանափակում:
Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ Շիրակի մարզում իրավիճակը պայթյունավտանգ է. ոռոգման ջրի սակավություն կա։
ԱՄՆ հելսինկյան կոմիտեն քննադատել է Ադրբեջանում ապրիլի 11-ին կայացած նախագահական ընտրությունները:
Ռուսաստանի մասնակցությունն անհրաժեշտ է Սիրիայի հակամարտությունը լուծելու համար:
Ապրիլի 13-ի ցերեկը, 14-ին, 15-ի գիշերը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 15-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև և ամպրոպ, 16-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հազարավոր պաղեստինցիներ են հավաքվել Գազայի հատվածի սահմանին, որտեղ ապրիլի 13-ին վերսկսվել են բախումները բողոքի ակցիայի մասնակիցների եւ Իսրայելի զինված ուժերի միջեւ:
Եվրախորհրդարանը (ԵԽ) որոշել է կրկին հրավիրել Facebook խոշորագույն սոցիալական ցանցի ղեկավար Մարկ Ցուկերբերգին անձամբ պատասխանելու պատգամավորների հարցերին Facebook-ից Եվրամիության քաղաքացիների անձնական տվյալների ընդգրկուն արտահոսերի հետաքննության առնչությամբ, որն սկսվել է Մեծ Բրիտանիայի Cambridge Analytica շուկայավարական ընկերության գործունեության շուրջը ծագած սկանդալի պատճառով:
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Կորիեն Յոնիկերը հայտնել է, որ բազմաթիվ ընտրատեղամասերում դիտորդական առաքելության ներկայացուցիչների աշխատանքը խոչնդոտվել է:
Սպառողական վարկավորման պայմանների բարելավման նպատակով ՎՏԲ-Հայաստան Բանկը հերթական անգամ նվազեցրել է «Ունիվերսալ» սպառողական վարկերի տոկոսադրույքները և բոլոր տեսակի միջնորդավճարները, դրանով իսկ ավելի հասանելի դարձնելով վարկերը հաճախորդների համար:
ԵՄ-ն անդրադառնալով Ադրբեջանում ապրիլի 11-ին կայացած նախագահական ընտրություններին հույս է հայտնել, որ Ադրբեջանում կհետևեն ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ժՄՀԻԳ) խորհուրդներին:
Գերմանիայի Volkswagen ավտոմոբիլաշինական կոնցեռնը հայտնել է ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Մաթիաս Մյուլլերի պաշտոնաթող լինելու մասին։
Կենտրոն վարչական շրջանի Պետրոս Ադամյան փողոցով դեպի դպրոց շտապող երեխաներն այսօր՝ 2018 թվականի ապրիլի 13-ին, ստիպված էին անցնել գիշերվա ընթացքում ձևավորված հսկա աղբանոցի միջով։
Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը կարծում է, որ Հայաստանի ռազմավարական գործընկեր Ռուսաստանում տիրող իրավիճակը կարող է անդրադառնալ Հայաստանի արտաքին քաղաքականության վրա: Նրա խոսքով՝ Հայաստանի վարչապետի միակ թեկնածու Սերժ Սարգսյանը մեծ փորձառություն ունի արտաքին քաղաքականության մեջ: «Նա ճանաչված է, կարողանում է բանակցել, ճկուն քաղաքականություն է վարում»,- ասաց Ադիբեկյանը:
Մոսկվայի Տագանսկի դատարանը բավարարել է «Ռոսկոմնադզորի» պահանջը եւ Ռուսաստանում արգելափակել է մուտքը Telegram մեսենջեր Անվտանգության դաշնային ծառայությանն օգտատերերի հաղորդագրությունների վերծանման համար բանալիները չտրամադրելու պատճառով:
Եվրամիության դեսպան Մարկուս Էդերերը Մոսկվա է վերադարձել Բրյուսելում անցկացված կոնսուլտացիաներից հետո:
Հայաստանի ռուսական ռազմակայանի հետախուզական ստորաբաժանումների զինծառայողները դեպի մշտական տեղաբաշխման վայր 100 կիլոմետր երթ են կատարել «Փամբակ» զորավարժարանում լեռնային-ալպինիստական պատրաստության հատուկ դասընթացն ավարտելուց հետո:
2018-ի առաջին եռամսյակում 168.1 տոկոսով ավելացել է 3-րդ երկրներից ավտոմեքենաների ներկրումը Հայաստան: Ըստ ՊԵԿ Արարատյան մաքսատուն-վարչության պետի տեղակալ Կարեն Գևորգյանի, հունվար-մարտ ամիսներին ներմուծվել է 13 հազար 768 մեքենա՝ մաքսային ձևակերպումների արդյունքում պետական բյուջե ապահովելով 8 միլիարդ 859 միլիոն դրամի մուտքեր.
Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 13-ին ընդունել է չինական Syntszyan company «Chen and Agrotechnology Co.LTD» ընկերության ղեկավար Լի Սիենմինին:
Հարվի, Իրմա, Մարիա եւ Նեյթ անուններն այլեւս երբեք չեն տրվի Կարիբյան ծովի, Մեքսիկական ծոցի, Հյուսիսային Ատլանտիկայի եւ Խաղաղ օվկիանոսի հյուսիսարեւելյան մասի փոթորիկներին:
«Կա կարծիք, որ Ասադին այս պահին ձեռք չէր տալիս քիմիական զենք օգտագործել, որովհետև նա իր տարածքն ամբողջությամբ ազատագրել է, իսկ եվրոպական և ամերիկյան լրատվամիջոցներն էլ ասում են, որ Ասադն իր ժողովրդի դեմ քիմիական զենք է կիրառել և պետք է դրա համար պատասխանատվություն կրի»:
Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են արևային էներգետիկայի զարգացման հեռանկարներն ու հնարավորությունները:
Նշված շենքի 2-րդ բնակարանում հայտնաբերվել է 1975թ. ծնված Ռ.Գ-ի և 1946թ. ծնված Թ.Գ-ի դիակները:
Մերձավոր Արևելքի և Կովկասի երկրների հարցերով ռուս փորձագետ Ստանիսլավ Տարասովի կարծիքով, իրավիճակը Ղարաբաղում, Հայաստանի սահմանին միշտ եղել է անհանգստացնող: Քաղաքագետը, արձագանքելով ադրբեջանական զինուժի կողմից վերջին օրերին Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի ուղղությամբ հաճախակիացած կրակոցներին և ՀԱՊԿ արձագանքման հնարավորությանը, նշեց, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը, որի անդամ է Հայաստանը, հետևում է սահմանին իրավիճակի զարգացումներին:
Քիչ առաջ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները քայլերթով մտան Երևան և շարժվում են դեպի Ազատության հրապարակ:
«Թալիբան» արմատական շարժման զինյալները Աֆղանստանում գրոհել են զինվորականների ավտոմեքենայի վրա, ինչի հետեւանքով առնվազն տասը մարդ է զոհվել, եւս երկուսը վերքեր են ստացել:
Ժամը 15։50-ի սահմաններում «Այգեձորի առողջության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունից ոստիկանության Տավուշի բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ նախաբազկի տրավմատիկ ամպուտացիա» ախտորոշմամբ, «ձախ կրունկի ջնջխված վերք» ախտորոշմամբ և «ձախ ոտնաթաթի տրավմատիկ ամպուտացիա» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 3 քաղաքացի։
Ապրիլի 12-ին Ասկերանի շրջանի Պատարա գյուղի բնակիչ՝ 1960թ. ծնված Կ.Ա-ն, հաղորդել է Ասկերանի շրջանային բաժին այն մասին, որ համագյուղացի՝ 1956թ. ծնված Վ.Գ-ի տանը տղամարդու դիակ է հայտնաբերվել: