Այսօր հանրահավաքից հետո շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց լրագրողների հարցերին:
Պեկինում կայացել է BMW iX3 էլեկտրական քրոսովերի նախատիպի հրապարակային դեբյուտը:
Հետազոտությունները ցույց են տալիս, որ ապագայում արհեստական ինտելեկտը կարող է պրովոկացիայի ենթարկել «միջուկային» պետություններից մեկին՝ միջուկային հարված հասցնելու մեկ այլ պետության:
Միացյալ Նահանգների նախագահի տիկնոջ մոմե պատկերաքանդակը հայտնվել է տիկին Թյուսոյի թանգարանի՝ Նյու Յորքի մասնաճյուղում:
Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովի, Մոհամադ Ջավադ Զարիֆի եւ Մեւլյութ Չավուշօղլուի՝ Սիրիային նվիրված եռակողմ հանդիպումն սպասվում է ապրիլի 28-ին Մոսկվայում:
«Այն, թե ինչպես կողմերը կհանգուցալուծեն երկրում ստեղծված իրավիճակը՝ անդրադառնալու է ԵՄ որոշ երկրների` ՀՀ-ԵՄ համաձայնագրի ապագայի վերաբերյալ դիրքորոշումների վրա»:
44-ամյա գերմանացին չի պլանավորում ծախսել շեյխերի փողերը սուպերաստղերի վրա:
Volkswagen խոշորագույն գերմանական ավտոկոնցեռնը Չինաստանի գործընկերների հետ միասին 15 մլրդ եվրո կներդնի մինչեւ 2020 թվականը էներգիայի նոր աղբյուրներով աշխատող ավտոմեքենաների եւ տրանսպորտի անվարորդ կառավարման տեխնոլոգիաների զարգացման գործում։
Հունվարի 18-ին Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակը մի ուշագրավ համառոտ զեկույց հրապարակեց ֆեյսբուքյան իր էջում։ Այն կոչվում է «Աղքատության և հավասարության համառոտ պատկերը Հայաստանում և հարևան Վրաստանում՝ ըստ միջազգայնորեն ընդունված գումարային արտահայտությունների»։
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը այսօր՝ ապրիլի 26-ին երկու ամսով կալանավորելու որոշում է կայացրել «Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Գարեգին Չուգասզյանի նկտամամբ:
«Առաջիկա օրերը հայ ժողովրդի համար պատմական հնարավորություն են ստեղծում»,- իր հայտարարության մեջ նշել է ԵԱՀԿ-ում Միացյալ Նահանգների ներկայացուցիչ Հարրի Քամյանը:
Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի կիսաեզրափակչի «Արսենալ»-«Ատլետիկո» խաղի մեկնարկային կազմերը հայտնի են:
Գործադիրի որոշմամբ կառավարության պահուստային ֆոնդից գումար կհատկացվի ՀՀ մարզպետարաններին՝ տարերային աղետի, գազի բալոնի պայթյունի հետևանքով առաջացած վնասները վերականգնելու և տուժած համայնքների բնակիչներին աջակցություն ցուցաբերելու համար:
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը ներքաղաքական իրավիճակի հետ կապված հանդիպումներ է ունենում քաղաքական դաշտի լայն սպեկտրի հետ, ոչ միայն Ազգային ժողովում ներկայացված քաղաքական կուսակցությունների, այլ նաև նրանից դուրս, շատ ավելի լայն շրջանակում:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը քաղաքացիներին կոչ է անում վերադառնալ բնականոն կյանքի:
Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցությունը վարչապետի թեկնածուի հարցը կքննարկի մոտակա օրերին կայանալիք նիստում:
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը ապրիլի 26-ին շտապ տեղափոխվել է Մոսկվայի հիվանդանոցներից մեկը և գտնվում է կոմայի մեջ:
Այսօր երեկոյան «Էմիրեյթս» մարզադաշտում Եվրոպա լիգայի կիսաեզրափակչի շրջանակներում կկայանա «Արսենալ»-«Ատլետիկո» հանդիպումը:
Facebook ամերիկյան ընկերությունը տվյալների արտահոսի հետ կապված սկանդալի ֆոնին եկամուտների ու շահույթի էական աճի է հասել ընթացիկ տարվա առաջին եռամսյակում, որն ավարտվել է մարտի 31-ին:
Emirates ավիաընկերությունը գործարկել է տնից ուղեբեռի գրանցման եւ հանձնման ծառայությունը:
Հայր Կարլոն կվերադառնա հայրենիք: Կարլո Անչելոտին բանակցություններ է վարում Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ հավաքականում աշխատելու կապակցությամբ:
Այսօր Հանրապետության հրապարակում տեղի ունեցող հանրահավաքի ժամանակ «Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ժողովրդական բրենդ որակեց «Մարիոթ» հյուրանոցային համալիրը և «Գրանդ հոլդինգի» բոլոր ընկերությունները:
ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, «Քայլ արա» նախաձեռնության հեղինակ Նիկոլ Փաշինյանի հայտարարած թավշյա հեղափոխությանը, որին միացել են հազարավոր հայաստանցիներ, այս օրերին անդրադարձան բոլոր միջազգային կենտրոնները և գերտերությունները:
Այսօր Հանրապետության հրապարակում «Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար, պատգամավոր Նիկոլ Փաշինյանն իշխանությունների հետ բանակցությունները վերսկսկելու պատրաստակամություն հայտնեց:
ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը Tert.am-ի հետ զրույցում պարզաբանեց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի պնդումը, թե առկա են օբյեկտիվ կասկածներ, որ Կարեն Կարապետյանը վարչապետ դառնալու իրավական պահանջին չի բավարարում:
«Արդեն բավականին երկար ժամանակ մենք պնդում ենք, որ ՀՀ-ում դե ֆակտո տեղի է ունեցել իշխանափոխություն, ՀՀ-ում գոյություն ունի նոր իշխանություն, և այդ իշխանությունը դուք եք»,- այսօր Հանրապետության հրապարակում հայտարարեց «Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:
ՀՀ վարչապետի ընտրության ընթացակարգի մեկնարկի ճշտումը պարտավորեցնում է ճգնաժամի հանգուցալուծման համար քաղաքական երկխոսության հարթակի կայացման եւ համապատասխան եզրահանգումների արձանագրման արագացումը։
«Ցլերի» ֆուտբոլային փիլիսոփայության ստեղծող Ռալֆ Ռագնիկը կարող է փոխարինել Վենգերին: «ՌԲ Լեյպցիգի» մարզական տնօրեն Ռալֆ Ռագնիկը հանդիսանում է լոնդոնյան «Արսենալի» գլխավոր մարզչի պաշտոնի թեկնածուներից մեկ
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այս օրերին փորձում է լայն սպեկտրով հանդիպումներ ունենալ՝ ոչ միայն ԱԺ նեղ շրջանակում։ Այս մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասաց Ա.Սարգսյանը՝ պայմանական այդ սպեկտրն անվանելով «ձախից աջ»։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, պատգամավոր Արարատ Միրզոյանն այսօր Հանրապետության հրապարակում հայտարարեց, որ ՀՀ-ում տեղի է ունենում տոտալ քաղաքական առևտուր: