ՀՀԿ խմբակցություն-Նիկոլ Փաշինյան այսօրվա հանդիպման տպավորությունը շատ ծանր է:
Աջափնյակում 51-ամյա կնոջ կողմից քնած ամուսնու նկատմամբ սպանության փորձ կատարելու գործով դատարանը որոշել է՝ կնոջ նկատմամբ կիրառել բժշկական բնույթի հարկադրանքի միջոց:
168.am-ի զրուցակիցն է ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը:
Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի վարկանիշը վերջին չորս ամսվա ընթացքում առաջին անգամ գերազանցել է 70 տոկոսը ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ նրա հանդիպման ֆոնին:
Ֆերգյուսոնի հեռանալուց հետո իսպանացին մանկունյանցիների հետ վերցրել է միայն ոչ պետքական բաժակներ: «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ դե Խեան գտնում է, որ ժամանակն է, որպեսզի ակումբը պայքարի գլխավոր տիտղոսների՝ Անգլիայի առաջնության և Չեմպիոնների լիգայի համար:
Ապրիլի 25-28-ը Լիբանանում տեղի ունեցավ SmartEx ցուցահանդեսը: SmartEx-ը Լիբանանի առաջատար b2b (business-to-business) ցուցահանդեսն է, որը իր հարկի տակ է հավաքում մի շարք տեղական և միջազգային բրենդների՝ անվտանգության, Կառավարման տեղեկատվական համակարգի (MIS), ավտոմատիզացիայի, տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության ոլորտներում:
Թեև այդ տարի փայլում էր Սնեյդերը, այնուամենայնիվ, հաղթեց Մեսսին: «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը գտնում է, որ «Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինիեստան արժանի էր աշխարհի լավագույն ֆուտբոլիստի տիտղոսին 2010 թվականին:
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը «Ռ-Էվոլյուցիա» հաղորդաշարի ընթացքում անդրադարձել է երկրում տեղի ունեցած իրադարձություններին:
Հարավային Կորեայի բնակիչների մեծամասնությունը վստահում է Կորեական թերակղզին միջուկային զենքից ազատելու եւ այնտեղ խաղաղություն հաստատելու վերաբերյալ ԿԺԴՀ-ի խոստումներին:
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն կիսվել է Անգլիայի գավաթի եզրափակիչ խաղի սպասումներով:
Որոշ լրատվամիջոցներում հրապարակված տեղեկատվությունն այն մասին, որ Երևան-Գյումրի-Երևան էլեկտրագնացքը չի աշխատել ապրիլի 25-27-ին, իրականությանը չի համապատասխանում:
«Ես կընդունեի պարոն Քոչարյանի հայտարարությունն այն մասին, որ իշխանությունը ճամպրուկ չէ, որ փոխանցվի, եթե պարոն Քոչարյանը մի փոքր անդրադառնար նույն իր կողմից Սերժ Սարգսյանին իշխանության փոխանցման խնդիրներին, երբ 2008 թ. մարտի 1-ին 10 հոգու սպանեցին, և դրանից հետո Սերժ Սարգսյանը եկավ իշխանության, ինչպես նաև նույն Սերժ Սարգսյանի կողմից իշխանության ուզուրպացիայի այն բոլոր փորձերին, որպեսզի ինքը ռեինկարնացվի՝ որպես վարչապետ»։
Ա՛յ սա շրջադարձ է: «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն արտահայտվել է Նեյմարի հնարավոր տրանսֆերի կապակցությամբ և իր աջակցությունն է հայտնել գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեին:
«Վաղը մայիսի 1-ն է, և չափազանցրած չենք լինի, եթե ասենք, որ աշխարհի ուշադրությունը կենտրոնացրած է Հայաստանի և նրա մայրաքաղաք Երևանի վրա, կարծես վաղն այստեղ տեղի է ունենալու աշխարհի ֆուտբոլի առաջնության եզրափակիչը»,- այսօր Հանրապետության հրապարակում հայտարարեց «Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:
«Այսօր Նիկոլի գլխավորությամբ կարողացավ ստեղծել մի հզոր բանակ, այն բանակը, որը պետք է հայ ժողովրդին տանի ծիծաղի, երջանկության, հպարտության»:
Այսօր Հանրապետության հրապարակում տեղի ունեցող «Իմ քայլը» նախաձեռնության հանրահավաքի ժամանակ նախաձեռնության անդամ Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ մայիսի 1-ին, ժամը 11:00-ին հավաքվում են Հանրապետության հրապարակում, որպեսզի տոնեն հեղափոխության հաղթանակը:
2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ Վրաստանի բնակչության թվաքանակը կազմում է 3 մլն 729,6 հազար մարդ եւ նախորդ տարվա համեմատությամբ ավելացել է 0,1 տոկոսով:
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինն ապրիլի 30-ին Անթիլիասի մայրավանքում ընդնունել է մի շարք հյուրերի և ընդունելության ժամանակ անդրադարձ կատարել Հայաստանում ծավալվող ներքաղաքական գործընթացներին:
Արդյունավետ միջոց, որը կօգնի առողջացնել մազերը և դրանց «կստիպի» աճել: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ բալզամին կարող եք նաև եթերային յուղեր ավելացնել, որոնք կօգնեն հաճելի բույր հաղորդել դրան:
Աֆղանստանում անհայտ անձանց կողմից հարձակման հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից մահացել է BBC-ի թղթակից Ահմադ Շահը:
Լողորդ Շավարշ Կարապետյանն այսօր Հանրապետության հրապարակում կազմակերպված հանրահավաքի ժամանակ ասաց. «Լեզուս պապանձվում է, սիրելիներս, չեմ կարող խոսել»։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավոր Արսեն Նիկողոսյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարել է միջնոդրությունը և Մ. Գրիգորյանը, ով ապրիլի 24-ին ոչ սթափ վիճակում Mercedes-ով վրաերթի էր ենթարկել 2 հետիոտնի, ովքեր մահացել էին՝ կալանավորվեց և տեղափոխվեց Նուբարաշենի բանտ:
Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում անդրադառնալով Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակին, ինչպես նաև դրա պատճառահետևանքային կապերին, հանդիպման բանախոս, Հովհ. Թումանյանի անվան Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար և ռեժիսոր Ռուբեն Բաբայանը հետաքրքիր դիտարկում է կատարում.
Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Ուսման Դեմբելեն կարող է մյուս մրցաշրջանում հանդես գալ այլ ակումբի կազմում:
Քիչ հետո Հանրապետության հրապարակում կմեկնարկի Նիկոլ Փաշինյանի հրավիրած հերթական հանրահավաքը:
Հայաստանի վարչապետի ընտրությունները լուսաբանելու նպատակով հավատարմագրվել են մոտ 100 միջազգային լրատվամիջոց ներկայացնող լրագրողներ:
Արձակագիր, դրամատուրգ Կարինե Խոդիկյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձ կատարելով վերջին շաբաթների ընթացքում Հայաստանի ներքաղաքական կյանքում տեղի ունեցող զարգացումներին, Սերժ Սարգսյանի հրաժարականի, ինչպես նաև դրան հաջորդած և դեռ սպասվելիք փոփոխությունների թեմային՝ նշում է՝ ինչպես ՀՀ նախկին վարչապետ և ՀՀԿ նախկին առաջնորդ Սերժ Սարգսյանի, այնպես նաև ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի երեկ կատարած հայտարարությունը պայմանավորված է մեկ հանգամանքով՝ դրանք ոչ թե մեծահոգի կամ համարձակ քայլեր էին, այլ պարզապես ստեղծված իրավիճակում այլընտրանք չունենալու փաստ.
ՀՀ Ազգային ժողովի «Ելք» խմբակցությունը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 149-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վարչապետի թեկնածու է առաջադրել Նիկոլ Վովայի Փաշինյանին:
Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ավարտին խորհուրդ տվեց նրան քրեական պատասխանատվության արժանացող քայլեր չանել:
ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն այսօրվա քայլերթի ժամանակ պարզաբանեց, թե ինչ կար իր ուսապարկում, որը միշտ կրում էր։ Նա ասաց, որ այնտեղ առաջին անհրաժեշտության իրեր էին՝ համակարգիչ, լարեր, լիցքավորիչներ, քաղցրավենիք։