Deutsche Bank AG (DB)-ը սխալմամբ 35 միլիարդ դոլարի չափով գրավային վճարում է փոխանցել սակարաններից մեկին, որի հետ գործեր է վարում:
Նիկոլ Փաշինյանը գտնվում է Սևանի ոստիկանության բաժնում, տեղեկացնում է Փաշինյանի ֆեյսբուքյան էջը։
Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մեկնաբանել է Անդրես Ինիեստայի՝ «Բարսելոնայից» հեռանալու մասին խոսակցությունները:
Հաղարջը վիտամինների, հանքանյութերի աղբյուր է, որոնք անհրաժեշտ են օրգանիզմի նորմալ աշխատանքի համար։ Nat-woman.ru-ն ներկայացրել է հաղարջ օգտագործելու լուրջ պատճառներ։
Մրցաշրջանի ավարտին Արսեն Վենգերը կհեռանա Լոնդոնի «Արսենալից»:
Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է այն մասին, որ ամռանը ակումբի ղեկավարության հետ քննարկելու է պայմանագրի հնարավոր երկարաձգումը:
Փոլ Մերսոնն ու Ալան Սմիթը կարծում են, որ «Էմիրեյթս» մարզադաշատը պետք է անվանափոխել և դարձնել «Արսեն Վենգեր Ստադիում»:
Միջազգային փորձագիտական, քաղաքական, մեդիա համայնքը շարունակում է հետևել շուրջ 8 օր Երևանում մեկնարկած «Իմ քայլը» բողոքի նախաձեռնությանը, որը Հայաստանում թավշյա հեղափոխության մեկնարկ է հայտարարել:
«Վերահաստատելով ստորեւ բերված ս.թ. ապրիլի 19-ի մեր հայտարարության գնահատականները եւ պահանջները, ներկայացնում ենք ապրիլի 20-ին ու 21-ին և 22-ին լրագրողների նկատմամբ բռնությունների ու մասնագիտական գործունեության խոչընդոտման դեպքերը»:
Գյումրիի լրագրողների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանին քիչ առաջ մեղադրանք է առաջադրվել:
Երևանի Հանրապետության Հրապարակում «Իմ քայլը» նախաձեռնության անդամների կազմակերպած հանրահավաքի մասնակիցները որոշեցին վերադառնալ իրենց գործողությունների առաջին օրերի ռազմավարությանը:
2018թ-ի ապրիլի 17-ին Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետով պաշտոնավարման դեմ զանգվածային պոռթկումը, որի առանցքը և շարժիչ ուժը երիտասարդությունն է, համակել է ամբողջ Հայաստանը։
ՀՅԴ Հայաստանի երիտասարդական և «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունները հայտարարում են ապրիլի 23-ին, ժամը 19:00-ին ավանդական ջահերով երթ իրականացնելու մասին՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի:
Հանրապետության հրապարակում կազմակերպված հանրահավաքի ժամանակ ելույթ ունեցավ նաև դերասանուհի Աննա Գրիգորյանը:
Պաշտպանության ոլորտում «ուղղորդվող էներգիայի» տեխնոլոգիայի կիրառման մեջ առաջընթացը հասել է բեկումնային կետին:
Նիկոլ Փաշինյանի կինը՝ լրագրող Աննա Հակոբյանը, Հանրապետության հրապարակում պարզաբանեց, թե ինչու «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանին ելույթի հնարավորություն չտվեցին։
«Անցած անգամ ես Նիկոլին խնդրեցի, որ չխոսեմ, հիմա Նիկոլն այստեղ չէ, դրա համար ստիպված պետք է խոսեմ»,- այսօր Հանրապետության հրապարակում հարթակից հայտարարեց դերասան Հովհաննես Ազոյանը:
ՀՀ առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանի համոզմամբ՝ որևէ զարգացած երկրում ոստիկանությունն այնքան համբերատար չի եղել, որքան Հայաստանում:
Մոսկվայի Օլիմպիական պողոտա 9-ում՝ Հայ Առաքելական եկեղեցու մոտակայքում, հայ համայնքը բողոքի ակցիա է կազմակերպել՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության։ Ոստիկանությունն ասաց, որ հավաքն ապօրինի է, և խնդրեց ցուցարարներին՝ հեռանալ։
Քիչ առաջ Հանրապետության հրապարակում հարթակից դերասան Հովհաննես Ազոյանի ելույթի ժամանակ «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը բարձրացավ հարթակ:
Քիչ առաջ Հանրապետության հրապարակում հարթակից ելույթ ունեցավ նաև ապրիլյան պատերազմի մասնակից Մանուել Մանուկյանը:
ՀՀ առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը բոլորին սթափության և զգոնության կոչ է անում:
ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հետ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի բանակցությունները ցույց տվեցին, որ Փաշինյանը դեռևս պատրաստ չէ երկխոսության: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց բանաստեղծ, հասարակական գործիչ Ռազմիկ Դավոյանը:
«Մեզ մոտենում են տարբեր ուժերի ներկայացուցիչներ ու ելույթ են ուզում ունենալ, բայց շատ կարևոր է, որ այս հարթակից հնչեն միանման, տրամաբանական ելույթներ, իսկ հստակությունը այսպիսի գործերում կարևորագույն պահանջ է»,- Հանրապետության հրապարակում այս մասին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Ռուբեն Ռուբինյանը։
ՀՀ քննչական կոմիտեի կենտրոնական և տարածքային ստորաբաժանումների վարույթում քննվող քրեական գործերով ձերբակալվել է 26 անձ՝ հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակական կարգը խախտելու, ոստիկանության ծառայողների նկատմամբ՝ իրենց պաշտոնեական պարտականությունները կատարելու հետ կապված բռնություն գործադրելու, գույք ոչնչացնելու կասկածանքով, ևս 3 անձ կալանավորվել է՝ զանգվածային անկարգություններին անմիջական մասնակցություն ունենալու մեղադրանքով։
«Ես հասկանում եմ, որ լիդերները միշտ համարձակ մարդիկ են, բայց համարձակությունը չի ենթադրում, գիտեք ինչ, մաչոյություն, մենք պետք է մինչև վերջ հասկանանք, թե ինչ վտանգներ կան: Որ Ղարաբաղում խնդիրներ ունենանք, լա՞վ է լինելու»,- ասել է Կարեն Կարապետյանը:
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը և արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը ապրիլի 22-ին հանդիպել են Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին:
Լրագրող Վրույր Թադևոսյանն Ավան-Առինջի ճանապարհից ֆեյսբուքյան էջով ուղիղ հեռարձակմամբ տեղեկացրել էր, որ մի խումբ դիմակավոր մարդիկ փակել են ճանապարհը։ Իր մեքենայից նկարահանում իրականացնող լրագրողի աշխատանքը, սակայն, խոչընդոտեցին փողոցը փակած դիմակավոր անձինք։ Նրանք սպառնալիքներ հնչեցրին, և ուղիղ եթերն անջատվեց։ Դեպքից մոտ մեկ ժամ անց իր ֆեյսբուքյան էջում լրագրողը կատարեց հետևյալ գրառումը.
«Շարժումը պետք է լինի ոչ միայն ցանցային, այլև՝ ունենա տարբեր ղեկավարում»,- Հանրապետության հրապարակում քիչ առաջ հայտարարեց «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը:
Այս պահին տեղի է ունենում Սերժ Սարգսյանի կառավարման երրորդ ժամկետի դեմ պայքարող «Իմ քայլը» նախաձեռնության հանրահավաքը Հանրապետության հրապարակում: