
Աֆղանստանում առնվազն տասը զինվորական է զոհվել թալիբների հարձակման հետևանքով

«Թալիբան» արմատական շարժման զինյալները Աֆղանստանում գրոհել են զինվորականների ավտոմեքենայի վրա, ինչի հետեւանքով առնվազն տասը մարդ է զոհվել, եւս երկուսը վերքեր են ստացել: Այդ մասին հայտնել է Tolo News հեռուստաալիքը՝ հղում անելով Շինդանդի շրջանի նահանգապետ Շուքրուլա Շաքերին: Միջադեպը տեղի Է ունեցել լույս ապրիլի 13-ի գիշերը Աֆղանստանի հյուսիս-արեւմուտքի Հերաթի նահանգի Շինդանդ շրջանում:
1TV հեռուստաալիքի տվյալներով՝ հարձակումից հետո զինյալները հափշտակել են զինվորականների զենքն ու զինամթերքը: Վերջին ամիսներին Աֆղանստանում իրադրությունը նկատելիորեն վատացել է:
«Թալիբան» արմատական շարժումը, որն ավելի վաղ զգալի տարածքներ էր գրավել երկրի գյուղական շրջաններում, հարձակում է ծավալել խոշոր քաղաքների վրա: Նաեւ երկրի տարածքում ուժեղացել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ազդեցությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: