Ռուսական ռազմակայանի հետախույզները 100 կմ երթ են կատարել լեռնային-ալպինիստական պատրաստություն անցնելուց հետո
Հայաստանի ռուսական ռազմակայանի հետախուզական ստորաբաժանումների զինծառայողները դեպի մշտական տեղաբաշխման վայր 100 կիլոմետր երթ են կատարել «Փամբակ» զորավարժարանում լեռնային-ալպինիստական պատրաստության հատուկ դասընթացն ավարտելուց հետո:
Մեկ ամսվա ընթացքում ծովի մակերեւույթից աելի քան 2 հազար մետր բարձրության վրա հետախույզները կատարել են ուսումնամարտական առաջադրանքներ եւ ուսուցման հիմնական առարկաների, ինչպես նաեւ լեռնային եւ ալպինիստական պատրաստության նորմատիվները՝ հետախուզման, կառավարման եւ կապի «Ստրելեց» համալիրների, անօդաչու թռչող ապարատների, ցուցակային հրաձգային եւ հատուկ զենքի օգտագործմամբ՝ «Ռատինկ» արդի հանդերձանքով եւ լեռնային պիտույքներով:
Զինծառայողները յուրացրել են լեռնային-անտառապատ տեղանքում կողմնորոշման, լեռնային գետերի, հեղեղատների, լանջերի, ժայռոտ հատվածների հաղթահարման, օդային անցարանի գցման, առձեռն միջոցների եւ լեռնային հանդերձանքի կիրառման հմտությունները: Մամուլի ծառայությունում նշել են, որ հետախույզների ուսուցումն ավարտվել Է ստորաբաժանումների միջեւ ավելի քան 2,5 հազար մետր բարձրությամբ «Շեկգյոլ» լեռ վերելքի ստուգողական ստուգարքային մրցումների անցկացմամբ: