Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունը վերջերս կանխել էր առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 3 կգ քաշով «ափիոն» տեսակի թմրամիջոցի մաքսանենգության դեպք
«Ժողովուրդը պետք է միշտ զգոն լինի, որովհետև մեր ազգի բախտն ու ճակատագիրն է որոշվելու շուտով։ Այս դժվարին ժամանակաշրջանում մենք՝ որպես ընդդիմադիր ուժ, մեր քայլն ենք անում»,- «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քայլերթի ժամանակ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ, «Ելք» խմբակցության անդամ Սասուն Միքայելյանը։
Խորվաթ մասնագետ Նիկո Կովաչն ամռանը կգլխավորի մյունխենյան թիմը: Ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո 72-ամյա Հայնկեսը, ում «Բավարիան» վերադարձրեց թոշակից նախորդ աշնանը, կհեռանա ակումբից:
Ազատության հրապարակում արդեն մեկնարկել է «Հանուն Հայաստան պետության ճակատի», «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և «Մերժիր Սերժին» նախաձեռնության համատեղ հանրահավաքը:
«2016 թվականը բեռնափոխադրումների առումով բավական թույլ էր»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ-ի տրանսպորտային առաքողների միության նախագահ Մակար Առաքելյան:
ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն խոսել է տեսակրկնությունների համակարգի կիրառման մասին:
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի գլխավորած պատվիրակությունն ապրիլի 13-ին մասնակցել է Աստանայում տեղի ունեցած ՀԱՊԿ ռազմական կոմիտեի հերթական նիստին:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ապրիլի 13-ին հեռախոսազրույց է անցկացրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի ընթացքում անհանգստություն է հայտնել Սիրիայում իրադրության վատանալու կապակցությամբ:
Իտալական «Ռոմայի» նախագահ Ջեյմս Պալոտային տուգանել են այն բանից հետո, երբ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ դուրս գալուց հետո նա ուրախացել է երկրպագուների հետ, տոնել է հաղթանակը և ցատկել է քաղաքի ամենահայտնի շատրվաններից մեկի մեջ:
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 2 անձի մահվան պատճառ դարձած վթարի դեպքի առթիվ։
Ռուսաստանն արտաքսում էՄոսկվայում Շվեյցարիայի դեսպանությանն առընթեր Վրաստանի շահերի սեկցիայի աշխատակցին՝ Սկրիպալների գործի կապակցությամբ Թբիլիսիում Շվեյցարիայի դեսպանությանն առընթեր Ռուսաստանի շահերի սեկցիայի աշխատակցին արտաքսելուն ի պատասխան:
Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը չմասնակցեց Չեմպիոնների լիգայի ¼ եզրափակչի պատասխան հանդիպմանը, որը չափազանց դրամատիկ ստացվեց:
Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլը հաջորդ մրցաշրջանում կարող է հանդես գալ Իտալիայի առաջնությունում:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ֆրանսիայի իր պաշտոնակից Էմանուել Մակրոնի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում ընդգծել է Սիրիայում քիմիական գրոհի վերաբերյալ պնդումների մանրակրկիտ եւ անկողմնակալ հետաքննություն անցկացնելու նպատակահարմարությունը:
ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն այդպես էլ դուրս չեկավ իր աշխատասենյակից, որպեսզի հանդիպի Նիկոլ Փաշինյանին:
«Ես չեմ բացառում, որ մի օր Սերժ Սարգսյանը, ինչպես դրսից Արմեն Սարգսյանին է բերել, ևս մի քանի հոգի բերի, թիմ կազմի, և ինչպես ժամանակին Սինգապուրի վարչապետը, մի երկու շաբաթում մաքրի դաշտը»:
ԱՄՆ-ի պատժամիջոցները, որոնք ապրիլի 6-ին սահմանվել են Ռուսաստանի մի խումբ անձանց ու ընկերությունների նկատմամբ, կարող են լրջորեն ազդել սահմանափակումների ներքո հայտնված ձեռնարկությունների գործունեության վրա՝ սահմանափակելով ԱՄՆ-ի դոլարով առեւտուր անելու եւ պարտքն սպասարկելու նրանց կարողությունը:
Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Բ թագուհու ամուսինը՝ Էդինբուրգի դուքս Ֆիլիպը, դուրս է գրվել Էդուարդ VII թագավորի հիվանդանոցից, որտեղ ավելի վաղ նրա ազդրի վիրահատություն էր կատարվել:
Տասներկու ռազմանավից բաղկացած ամերիկյան հարվածային նավատորմն ուղևորվում է դեպի Սիրիա. դա 2003 թվականին Իրաք ներխուժումից մինչ օրս ամերիկյան ռազմածովային ուժերի ամենամեծ կենտրոնացումն է լինելու:
«ՀՀ-ում բոլորը հասկանում են, որ քաղաքական հաջողության հնարավոր չէ հասնել՝ չունենալով հասարակության ցանկությունը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով ընդդիմադիր ուժերի՝ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ իրականացվող բողոքի ակցիաների մասին՝ նման տեսակետ հայտնեց ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, միջազգային փորձագետ Հովհաննես Իգիթյանը:
Արեւմուտքը պետք է ուժեղացնի ճնշումը Ռուսաստանի վրա Սիրիայում հավանական քիմիական գրոհի շուրջ ստեղծված իրավիճակում եւ գործի միասնական ճակատով:
ԿԲ նախագահի տեղակալի որոշմամբ ԿԲ Ֆինանսական վերահսկողության վարչությունը ՀՀ տարածքում գործող հետևյալ գրավատներում՝ «Ադամանդ» ՍՊԸ (լիցենզիա ԳԳ-Ե090), «ԱՍ ՄԱՍՏԵՐ» ՍՊԸ (լիցենզիա ԳԳ-Ե305), «ԱՎԱԿՐԵԴ» ՍՊԸ (լիցենզիա ԳԳ-Ե106), «ԱՎԱԿՐԵԴ» ՍՊԸ (լիցենզիա ԳԳ-Ե278)…
Telegram-ն արգելափակումների շրջանցման ներսարված մեթոդներ կօգտագործի:
Շվեյցարական Նիոն քաղաքում կայացավ ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի վիճակահանությունը:
ՀՀ մշակույթի նախարարությունը հերքում է Գառնու հեթանոսական տաճարի մոտակայքում հյուրանոց կառուցելու մասին լուրերը:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի մարզչի պաշտոնը կրկին Վարդան Մինասյանին հանձնելը եղած տարբերականներից լավագույնն է:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավորովը հույս ունի, որ Արեւմուտքի երկրները չեն հանդգնի Սիրիայում արկածախնդրության դիմել իրաքյան կամ լիբիական սցենարով, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնությունները նվազել են, սակայն տեղեկություն ստանալու և տարածելու իրավունքի խախտումներն՝ ավելացել։
Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի, Քաղաքային կայուն զարգացման ներդրումային և Հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրերի կառավարման խորհրդի հերթական նիստը:
ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Տավուշի մարզի բնակիչների ականապայթյունային վիրավորում ստանալու դեպքի առթիվ։