«Թե ներքին, թե արտաքին քաղաքականության մեջ Սերժ Սարգսյանը 95-տոկոսանոց հզորություն ունի». Ահարոն Ադիբեկյան

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը կարծում է, որ Հայաստանի ռազմավարական գործընկեր Ռուսաստանում տիրող իրավիճակը կարող է անդրադառնալ Հայաստանի արտաքին քաղաքականության վրա: Նրա խոսքով՝ Հայաստանի վարչապետի միակ թեկնածու Սերժ Սարգսյանը մեծ փորձառություն ունի արտաքին քաղաքականության մեջ: «Նա ճանաչված է, կարողանում է բանակցել, ճկուն քաղաքականություն է վարում»,- ասաց Ադիբեկյանը:

100 փորձագետի շրջանում անցկացված հարցումը ցույց է տվել, որ թե ներքին և թե արտաքին քաղաքականության մեջ Սերժ Սարգսյանը 95-տոկոսանոց հզորություն ունի:

«Արտաքին քաղաքականության հարցերում Սերժ Սարգսյանի հետ հույսեր կապում է հարցվածների 60%-ը, Կարեն Կարապետյանի հետ՝ 10%-ը»,- նշեց Ադիբեկյանը՝ հավելելով, որ ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի հետ արտաքին քաղաքական հարցերում հույսեր է կապում հարցվածների 30%-ը, ներքին տնտեսական հարցերում՝ 5%-ը:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ էլ տնտեսական հարցերում հույսեր է կապում հարցվածների 25%-ը, արտաքին քաղաքական հարցերում՝ 10%-ը»,- նշեց նա:

Կարդացեք նաև

Ա. Ադիբեկյանի խոսքով՝ Հայաստանում ավագանու անդամների, մարզպետների , նախարարների մեծամասնությունը հանրապետական կուսակցությանն են հարում:

«Հանրապետական կուսակցությունը ամուր հենք ունի, և, հետևաբար, նրա ղեկավարն էլ ավելի հզոր դեմք է»,- ասաց սոցիոլոգը:

 

Տեսանյութեր

Լրահոս