Twitter ամերիկյան ընկերությունը, որին պատկանում է միկրոբլոգների համանուն ցանցը, զուտ շահույթ է ստացել 2018 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով. նրա հասույթի եւ ակտիվ օգտատերերի թվի աճը շուկայի կանխատեսումներից բարձր է եղել։
Հայտնի է դարձել արքայազն Ուիլյամի եւ նրա տիկնոջ՝ Քեմբրիջի դքսուհի Քեթրինի երրորդ երեխայի անունը:
Հեռախոսային կեղծ զանգեր․ ոստիկանությունը զգուշացնում է:
«Լիվերպուլի» լեգենդ և «կարմիրների» պատանեկան թիմի ներկայիս մարզիչ Սթիվեն Ջերարդը դիտարկում է «Գլազգո Ռեյնջերսի» առաջարկը՝ 2018-19թթ. մրցաշրջանում ակումբը գլխավորելու վերաբերյալ:
Ռուսաստանը փոխում է իր քաղաքականությունն ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հայտարարած թավշյա հեղափոխության և հայաստանյան ներքաղաքական դրամատիկ զարգացումների վերաբերյալ:
Համաձայն ՀՀ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգով (ՍԷԿՏ) ստացված տվյալների` 2018թ. հունվար-մարտին Հայաստան ընդհանուր այցելությունների թիվն, ըստ քաղաքացիության, կազմել է 683 759։
ՊՍԺ-ն գտել է գլխավոր մարզիչ Ունայի Էմերիի փոխարինող, ով կլքի ակումբը ընթացիկ մրցաշջանի ավարտից հետո: Այս մասին հաղորդում է Le10sport.com-ը:
Երկու տղամարդ ոստիկանության Դիլիջանի բաժնում ապօրինի պահվող զենք զինամթերք են կամավոր հանձնել:
«Մերժիր Սերժին» նախաձեռնության համակարգողներից՝ քաղաքագետ Արմեն Գրիգորյանը 168.am-ի հետ զրույցում հաստատեց, որ իրականում կա նման պրակտիկա, և անհրաժեշտ է 1 տարի, որպեսզի ընտրություններ անցկացվեն։
Այսօր ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում ասաց, որ իրենք վարչապետի թեկնածու չեն առաջադրելու խորհրդարանում:
«Ժողովրդի հաղթանակը մենք մեր վրա չենք վերցնում». Գագիկ Ծառուկյան
«Սանթոսը» պատրաստվում է հերթական խոշոր գործարքը կատարել երիտասարդ տաղանդի շնորհիվ: «Բարսելոնան» դիտարկում է «Սանթոսի» երիտասարդ աստղ Ռոդրիգոյի ձեռքբերումը, ում անվանում են նոր Նեյմար:
Արագածոտնի մարզում «Միթսուբիշին» հարվածել է պարսպին ու գլխիվայր շրջվել:
ՀՅԴ խմբակցությունը պատրաստ է մայիսի 1-ին ԱԺ հատուկ նիստում վարչապետի պաշտոնի համար քվեարկել «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի օգտին:
Պետրոս Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում Գագիկ Ծառուկյանի հետ լուսանկար է հրապարակել՝ գրելով, որ վերջինս վարչապետի թեկնածու չի առաջադրվելու և պաշտպանելու է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը: Ապա գրել, որ քիչ անց իր հեղինակային հաղորդման հյուրն է Գագիկ Ծառուկյանը:
Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը տեղեկացնում է, որ ՊԵԿ-ն ամփոփել է 2018 թվականի առաջին եռամսյակի ԱԱՀ զրոյական դրույքաչափով հարկվող գործարքներից փոխհատուցվող գումարների արդյունքը:
ԱՄՆ-ի Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ կոնգրեսական Ֆրենք Փալոնը անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական իրավիճակին՝ դրական և ողջունելի է որակել Սարգսյանի հրաժարականը:
ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը չի կիսում իր կուսակից, արդարադատության նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանի տեսակետը, որ ՀՀԿ-ն քաղաքականությունն իր մենաշնորհն էր դարձրել, և դրա արդյունքում առաջացավ այսօրվա իրավիճակը։
Ամերիկաբնակ թուրք միլիարդատեր Ֆեթուլլահ Գյուլենի հիմնած գյուլենական համայնքի («Ֆեթուլլահական ահաբեկչական կազմարեպության»՝ FETÖ) դեմ իրականացվող հետապնդումները շարունակվում են։
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը կմասնակցի խորհրդարանական արտահերթ ընտրություններին։ Այս մասին այսօր ՀՀԿ խմբակցության պատգամավորների և ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ առաջին փոխնախագահ Կարեն Կարապետյանի հանդիպումից հետո ճեպազրույցում հայտարարեց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում բաց նամակ է հղել ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանին, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին և
«Միլանի» նախկին սեփականատեր Սիլվիո Բեռլուսկոնին չի բացառում, որ ապագայում նորից կգլխավորի ակումբը: «Եթե ամեն ինչ այսպես շարունակվի, ես չեմ ժխտի, որ վաղ թե ուշ նորից հետ կգնեմ «Միլանը»:
«Սա վատ չէ, բայց լավ էլ չէ: Որպեսզի լավ լինի, ՀՀԿ խմբակցությունը ճիշտ կլինի, որ հայտարարի՝ այլ խմբակցությունների հետ համատեղ վարչապետի թեկնածու է առաջադրելու ժողովրդի թեկնածուին»:
Վանաձորում կազմակերպված հանրահավաքի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սասուն Միքայելյանն իր ելույթը սկսեց Գարեգին Նժդեհի հետևյալ խոսքերով. «Երբ ազգը դառնում է բանակ՝ նա երբեք ծնկի չի գա»։
Հանրապետական կուսակցությունը որոշել է վարչապետի թեկնածու չառաջադրել։ Այս մասին քիչ առաջ հայտարարեց ՀՀԿ խոսնակ, Աժ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Սուրեն Կարայանն այցելել է կոշիկի արտադրությամբ զբաղվող «Փիրալյան» ՍՊԸ։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու Հրազդանի կիրճում հայտնաբերված տղամարդու դիակի ինքնությունը, մահվան հանգամանքները:
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն պատմել է՝ ինչու է ստորագրել հարձակվող Ալեքսիս Սանչեսին, ինչպես նաև հայտարարել է, որ ակումբը չի վաճառի դարպասապահ Դավիդ Դե Խեային:
168.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արմեն Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե ինքն ի՞նչ տեսակետ ունի Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների վերաբերյալ, որ Հայաստանը շարունակելու է անդամակցել ԵԱՏՄ-ին և դուրս չի գա ՀԱՊԿ-ից։
Կիրակի օրը տեղի կունենա Անգլիայի պրեմիեր լիգայի ամենահետաքրքիր խաղերից մեկը՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-«Արսենալ»: Խաղից առաջ սպասվելիք հանդիպման մասին են խոսել երկու թիմերի մարզիչները, ովքեր, ըստ մամուլի՝ ունեն լարված հարաբերություններ: