ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 14-ին շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ Յուրի Հովհաննիսյանին ծննդյան 85-րդ տարեդարձի կապակցությամբ՝ մաղթելով հոբելյարին առողջություն, անսպառ եռանդ նրա գործունեության մեջ և ամենայն բարիք։
Իրանի Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին Սիրիայի դեմ ապրիլի 14-ի վաղ առավոտյան իրականացված հարձակումներից հետո Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ղեկավարներին հանցագործ է անվանել:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը սպառնալիքներից անցավ կտրուկ գործողությունների։ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի զինված ուժերը համատեղ պատժիչ հարված են հասցրել սիրիական վարչակարգին՝ սեփական բնակչության դեմ քիմիական զենք կիրառելու մեղադրանքի հիման վրա:
Ռուսաստանի Դաշնությունը կոչ է անում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի արտահերթ նիստ հրավիրել ԱՄՆ-ի և դաշնակիցների կողմից Սիրիան հրթիռակոծելու հարցով:
Սիրիայում քիմիական զենքի կիրառումը մարդու արարքներ չեն, այլ գազանի կողմից արված հանցագործություններ:
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան սիրիական ռազմական ու քաղաքացիական օբյեկտների վրա բաց են թողել ավելի քան 100 հրթիռ:
Ապրիլի 13-ին՝ ժամը 08.50-ի սահմաններում, «ԲՄՎ 525» մակնիշի ավտոմեքենայի 34-ամյա վարորդ Արման Հախնազարյանը Երևան-Երասխ ճանապարհի 17-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ճանապարհի բաժանարար մասի երկաթյա արգելապատնեշին:
Ինչպես հայտնի է, երեկ Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Նիկոլ Փաշինյանը կրկին կոչ արեց «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունների իր գործընկերներին միանալ իրենց շարժմանը՝ մոռանալով նախկինում եղած բոլոր տարաձայնությունները:
Ապրիլի 15-ին հատկապես Լոռիի, Տավուշի, Սյունիքի և Արցախի լեռնային և նախաալեռնային գոտիներում սպասվող տեղումները կլինեն թաց ձյան տեսքով:
Ապրիլի 14-ին, ժամը 07:41-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ամերիկայի Միացյալ Նահանգներում 86 տարեկանում կարճատև հիվանդությունից իր բնակարանում մահացել է հայտնի ռեժիսոր Միլոշ Ֆորմանը:
Թուրքական «Haberturk» հեռուստաընկերության եթերում հեռարձակվող «Այստեղ շաբաթվա վերջն է» հաղորդման ժամանակ հեռուստադիտողներին բացատրել են, թե ինչպես պետք է գանձ որոնել: Հաղորդմանը հյուրընկալված Ուղուր Քուլաչ անունով քաղաքացին իրեն ներկայացրել է գանձախուզության մասնագետ:
Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան ապրիլի 13-ի գիշերը Սիրիայի դեմ ռազմական գործողություն են սկսել՝ այդ երկրին հրթիռային հարվածներ հասցնելով:
Քիչ առաջ Ֆրանսիայի հրապարակում ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ժամը 14:00-ին հանրահավաք են անելու Ֆրանսիայի հրապարակում:
Քիչ առաջ Հայաստանի Ֆրանսիայի հրապարակ եկավ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա ցանկանում էր տեսնել ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Նիկոլ Փաշինյանին, սակայն նա այնտեղ չէր:
Գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը դարձել է ԱՄՆ ուսանողական ազգային չեմպիոն:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 13-ին Արաքսավան բնակավայրում հանդիպում է ունեցել մի խումբ երիտասարդ գյուղատնտեսների հետ:
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների ապրիլի 13-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները:
Սլովակիայում կայացավ Եվրոպայի կանանց անհատական առաջնույան 6-րդ տուրը:
«Փաստ» թերթը գրում է. «Կառավարության աշխատակազմի ղեկավար Վահե Ստեփանյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր և իր կնոջ 2017 թ. հայտարարագրերը:
«Ժամանակ» թերթը գրում է. «Ապրիլը թեժ է ստացվում, և 2017 թվականի խորհրդարանի ընտրությունից հետո կարծես թե վերջնականապես էներգազրկված քաղաքական դաշտը վերադառնում է ակտիվության փուլին, որը սակայն բավականին անորոշ է թե´ իր հեռանկարով, թե´ օրակարգով:
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ծառուկյան» դաշինքը հայտարարում է, որ եթե կողմ քվեարկի վարչապետի ՀՀԿ թեկնածուին, ապա էլ ի՞նչ ընդդիմություն: Ֆորմալ առումով ամեն ինչ լիովին ճիշտ է, սակայն եթե անգամ «Ծառուկյան» դաշինքը դեմ քվեարկի ՀՀԿ թեկնածուին, դա ամենևին դեռ չի նշանակելու ընդդիմության կնիք:
Ոստիկանները Շիրակի փողոցից թմրամոլների են բերման ենթարկել։
Մայրաքաղաքից հրավիրված մասնագետները զննել են փոքրիկին, որից հետո երեխան ռեանիմոբիլով տեղափոխվել է Երեւանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԴԱՀԿ նախկին պետ, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Պողոսյանի եւ ՊԵԿ-ի ջրերը մեկ առվով չեն հոսում: Երեկ տեղեկություններ տարածվեցին, որ ՊԵԿ դիմակավորված աշխատակիցները կոտրել են «Քեթրին Գրուպ» ՍՊԸ պահեստի հատուկ պահոցները եւ լուրջ ստուգումներ են սկսել ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորի ընտանիքին պատկանող ընկերությունում:
Ապրիլի 12-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչություն այն մասին, որ նույն օրը ժամը 19:00-ին գլխի ճակատային շրջանի խորը բացազատված արյունահոսող վերքով իրենց մոտ է դիմել Հադրութի շրջանի Խանձաձոր գյուղի բնակիչ՝ 1997թ. ծնված Խ.Հ-ն:
Ապրիլի 13-ին՝ ժամը 23:11-ին. տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Արծվաքար թաղամասում ավտոմեքենան արգելափակվել ցեխակույտի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ապրիլի 14-ին՝ ժամը 07:41-ին, ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 14-ին՝ ժամը 00:08-ի դրությամբ, ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը անցած տարի ակտիվորեն զբաղվել է անշարժ գույքի առուվաճառքով: