
ԵԱՀԿ-ն Ադրբեջանի նախագահական ընտրությունները ընտրատեղամասերի 12 տոկոսում գնահատել է բացասական

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Կորիեն Յոնիկերը հայտնել է, որ բազմաթիվ ընտրատեղամասերում դիտորդական առաքելության ներկայացուցիչների աշխատանքը խոչնդոտվել է: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Քվեարկությունը բացասական է գնահատվել ընդհանուր ընտրատեղամասերի 12 տոկոսում, ինչը չափազանց մեծ թիվ է»,-նշել է Յոնիկերը:
Բաքվում ապրիլի 11-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի ներկայացուցիչների մամուլի ասուլիսը վերածվել էր սկանդալի, երբ դիտորդները սկսել էին խոսել ընտրությունների ժամանակ թույլ տրված լայնածավալ խախտումների մասին:
Ալիևյան կլանի շահերը սպասարկող լրագրողների մի խումբ ոտքի էր կանգնել և բղավելով պահանջել իսկույն փոխել զեկույցը: