
Գազայի հատվածի սահմանին վերսկսվել են բախումները

Հազարավոր պաղեստինցիներ են հավաքվել Գազայի հատվածի սահմանին, որտեղ ապրիլի 13-ին վերսկսվել են բախումները բողոքի ակցիայի մասնակիցների եւ Իսրայելի զինված ուժերի միջեւ: Այդ մասին հայտնել է The Times of Israel թերթը: Պաղեստինցի բժիշկները հայտնել են, որ բախումների հետեւանքով վիրավորվել է ութ պաղեստինցի:
Իսրայելի պաշտպանության բանակի պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ զինվորականներն օգտագործում են մարտական փամփուշտներ, ինչպես նաեւ արցունքաբեր գազ: Միեւնույն ժամանակ Իսրայելի բանակի ներկայացուցիչը հերքել է իսրայելական մի շարք ԶԼՄ-ների այն հաղորդագրությունները, որ մի քանի տասնյակ պաղեստինցիներ փորձել են ճեղքել-անցնել սահմանի արգելապատնեշը: Իսրայելցի զինվորականների եւ պաղեստինցիների միջեւ բախումներ են տեղի ունենում երրորդ շաբաթն անընդմեջ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: