Վրաստանին տրամադրված 45 միլիոն եվրո օգնության համար Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին շնորհակալություն է հայտնել Եվրոպայի խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկին:
Եվրամիությունը տնտեսական կայունությանն աջակցելու նպատակով՝ Վրաստանին մակրոֆինանսական օգնություն ցուցաբերելու որոշում է ընդունել: Այս մասին ասվում է Եվրամիության խորհրդի հայտարարությունում:
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի ղեկավարությամբ այսօր տեղի է ունեցել սուբվենցիաներ ստանալու ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը, որի ընթացքում քննարկվել է հանրապետության համայնքներից ստացված սուբվենցիայի ծրագրային 46 հայտ:
ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունը՝ ՀՀ ԱԻ նախարար Դ. Տոնոյանի հանձնարարությամբ ակտիվացրել է հրդեհային անվտանգության և տարհանման միջոցառումների իրականացման գործընթացը՝ հայտարարելով «Հակահրդեհային պատրաստվածության միամսյակ», որի ընթացքում նշված թեմաներով ուսումնավարժություններ կանցկացվեն հյուրանոցային ու ռեստորանային համալիրներում, սննդի կետերում, առևտրի և ժամանցի խոշոր կենտրոններում:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վերականգնման համար կպահանջվի երկու շաբաթ:
Պակիստանի Գերագույն դատարանը ապրիլի 13-ին որոշում է կայացրել երկրի նախկին վարչապետ Նավազ Շարիֆին ցմահ արգելել զբաղվել քաղաքական գործունեությամբ:
Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը հայտարարել է, որ այժմ ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինն այլընտրանք չունի, ուստի հարկավոր է պետության ղեկավարի լիազորությունները երկարաձգել երկու ժամկետից ավելի։
Սիրիայի կառավարությունն այժմ իր լիակատար վերահսկողությունն է հաստատել Դոումայում, որտեղ ըստ կասկածների, շաբաթ օրն իրականացվել էր քիմիական հարձակում։ Այստեղից դուրս է բերվել ավելի քան 41 հազար մարդ, այդ թվում 3 հազար 300 ապստամբ։
Ապրիլի 11-ին Հադրութի «ՀՓՄ»-ից հաղորդում է ստացվել ոստիկանության Հադրութի շրջանային բաժին այն մասին, որ Մեծ Թաղեր գյուղում տուն է այրվում:
Էկվադորի նախագահ Լենին Մորենոն վերջնագիր է ներկայացրել ԶԼՄ-ների աշխատակիցների առեւանգողներին, որպեսզի հանցագործներն այն բանի ապացույցներ ներկայացնեն , որ El Comercio թերթի՝ մարտի վերջին առեւանգված երկու թղթակիցները եւ նրանց վարորդը ողջ են: Դրա համար պետության ղեկավարը ելուզակներին տվել է 12 ժամ:
Գրոսմայստերներ Մանուէլ Պետրոսյանը և Տիգրան Պետրոսյանը հաջող են մեկնարկել Շարժայի մրցաշարում:
Ապրիլի 13-ին, ժամը 08:51-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Բուրաստան գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ապրիլի 11-ին Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղի բնակիչ՝ 1995թ. ծնված Ա.Ծ-ն դիմել է ոստիկանության Մարտունու շրջանային բաժին այն մասին, որ նախկին ամուսինը, ՀՀ Սյունիքի մարզի Հալիձոր գյուղի բնակիչ՝ 1988թ. ծնված Է.Ա-ն 2017թ. մայիսից չարամտորեն խուսափում է իր անչափահաս դստերը ապրելու միջոցներ վճարելուց:
ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) նախկին տնօրեն Ջեյմս Քոմին իր նոր գրքում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին «մաֆիայի բոս» է անվանել, որն իրեն շրջապատող մարդկանցից բացարձակ լոյալություն է պահանջում, համարում է, որ ամբողջ աշխարհը տրամադրված է իր դեմ, եւ մի մարդ է, որը ստում է ամեն առիթով։
«Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն իր այսօրվա խմբագրականում գրում է. «Քաղաքական պայքարը բաժանվում է երկու մասի՝ հիմնական եւ օժանդակ։ Հիմնականը՝ տարբեր հարթակներում (նաեւ հանրահավաքներում) ծրագրեր, նպատակներ, գաղափարներ հնչեցնելն է՝ դրանցով ընտրողներին, քաղաքացիներին շահագրգռելը, մոբիլիզացնելը։
Ապրիլի 12-ին, ժամը 5-անց 55-ին, 1-02 զանգահարած Օմանի քաղաքացին հայտնեց, որ մի անծանոթ փորձել է իրեն սպանել և թալանել է՝ գողացել փող, բջջային հեռախոս, անձնագիր ու փաստաթղթեր։
Բալթիկ ծովում Կա-29 ուղղաթիռի կործանման հետեւանքով զոհվել են դրա անձնակազմի երկու անդամները:
Չինաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ ապրանքաշրջանառությունն այս տարվա հունվար-մարտ ամիսներին ավելացել է 13 տոկոս՝ կազմելով 141, 5 մլրդ դոլար:
Ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների արձակած կրակից ապրիլի 12-ի երեկոյան վնասվել է «Սպայկա» ընկերության բեռնատարի դիմապակին: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիսի համայնքապետ Նարեկ Սահակյանը:
Պուերտո Ռիկոյի բնակիչները, ներառյալ մայրաքաղաք Սան Խոսեն, էլեկտրականության համատարած անջատման փաստի առջեւ են կանգնել այն բանից հետո, երբ տապալված ծառը վնասել է էլեկտրահաղորդման գիծը:
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը մինչև 2017 թվականի (տարեկան) հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը՝ սույն թվականի մարտի 30-ը, ակնկալում էր ստանալ 3233 պաշտոնատար անձանց հայտարարագրեր:
Կալիֆոռնիան երեք առանձին նահանգների բաժանելու ամերիկացի միլիարդատեր Թիմ Դրեյփերի առաջարկությունն արժանացել է բնակչության հավանությանը եւ նոյեմբերին հանրաքվի կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք միջանկյալ ընտրություններին զուգահեռ:
Հետախուզվում է կողոպուտի մեղադրանքով:
ԱՄՆ-ը Թուքիային սպառազինության իր համակարգերն է առաջարկել որպես ռուսական զենիթային համալիրների այլընտրանք:
«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած ՀՀԿ ներկայացուցիչներն առերևույթ պնդում են, որ անհանգստություն չունեն ապրիլի 17-ի հետ կապված, որ շատ հանգիստ մտնելու են ԱԺ, քվեարկեն Սերժ Սարգսյանի օգտին, այնուհանդերձ, խորհրդարանում «Ելքի» կազմակերպած հրավառությունը նրանց խիստ անհանգստացրել է, ինչը չեն թաքցնում. «Բա որ հանկարծ նախագահի ելույթի ժամանակ մեկը վեր կենա, նման մի բան անի, Նիկոլից ամեն ինչ սպասելի ա»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ոստիկանությունը սկսել է առանձնահատուկ ուշադրություն ցուցաբերել բողոքի ակցիաների կազմակերպիչների նկատմամբ:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը եւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազարույցի ընթացքում պայմանավորվել են շարունակել սերտ աշխատանքը եւ միջազգային պատասխան տալ սիրիական Դումայում քիմիական զենքի կիրառմանը:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Տավուշի մարզում մեկը մյուսի հետեւից գողանում են ՀՀ ՊՆ զորամասի հաշվեկշռում գտնվող գծալարային կապի միջոցները:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ, մինչ Սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանը մասնակցում էր կառավարության նիստին, կառավարության հետնամուտքի մոտ տոնական տրամադրություն էր:
Ապրիլի 12-ին՝ ժամը 17:49-ին, ահազանգ է ստացվել, որ Օձուն-Ալավերդի ավտոճանապարհի 1-ին ոլորանին երկաթյա հենասյունն ընկել է «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայի վրա, ինչի հետևանքով ավտոճանապարհը միակողմանի փակվել է. անհրաժեշտ է օգնություն: