Բաժիններ՝

Ռուսաստանում պատրաստվում են արգելել ամերիկյան ապրանքները

ԱՄՆ-ի պատժամիջոցների կապակցությամբ պատասխան միջոցների վերաբերյալ Պետդումայի մշակած օրինագիծը նախատեսում է ալկոհոլի, ծխախոտի, դեղորայքի, տեխնոլոգիաների եւ սարքավորանքի մատակարարումների սահմանափակում:

Այս մասին, ինչպես հաղորդել է «Ինտերֆաքսը»-ը, հայտնել է Ռուսաստանի խորհրդարանի ստորին պալատի փոխխոսնակ Իվան Մելնիկովը։ Օրինագիծը Ռուսաստանի կառավարությանն իրավունք կընձեռի պատժամիջոցների ցանկ մտցնել բոլոր այն ապրանքները, որոնք արտադրվել են ԱՄՆ-ում կամ այն պետություններում, որոնք պաշտպանում են Ռուսաստանի նկատմամբ Վաշինգտոնի պատժամիջոցները:

Դեղորայքի դեպքում արգելքը չի վերաբերի այն պատրաստուկներին, որոնց նմանակները չեն թողարկում Ռուսաստանում կամ այլ երկրներում: Բացի դրանից, օրինագիծը թույլ է տալիս Ռուսաստանում ամերիկյան ապրանքներ արտադրել առանց իրավատերերի թույլտվության (տեխնոլոգիաների առկայության դեպքում):

«Այսինքն՝ մենք հարվածում ենք ամերիկացիների արեւահյուսակին, քանի որ բոլոր հաջողությունները եւ, ամենից առաջ, անգլո-սաքսոնական, արեւմտյան աշխարհի գերակշռումն ապահովվում է հենց մտավոր սեփականության իրավունքով, եւ մենք հարված ենք հասցնում այդ իրավունքին»,- «Ինտերֆաքս»-ին ասել է Դումայի օրենսդրության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Միխայիլ Եմելյանովը:

Փաստաթուղթը ենթադրում է Ռուսաստան պետական մարմինների, մունիցիպալ իշխանության եւ իրավական անձանց համար ԱՄՆ-ից սարքավորանքի եւ ծրագրային ապահովման մուտքի սահմանափակում: Փաստաթղթի հեղինակներն առաջարկում են հրաժարվել ներդրումներից այն երկրներից, որոնք պաշտպանել են Վաշինգտոնի գործողությունները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս